Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում ակտիվանում են համախմբման անհրաժեշտության մասին քննարկումները։ Մասնագետները միանշանակ գնահատում են՝ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերի միայնակ կամ մասնատված մասնակցությունը կարող է հանգեցնել ձայների փոշիացման, ինչը, ի վերջո, աշխատում է գործող իշխանության օգտին՝ ամրապնդելով նրա դիրքերը։
Այս ընտրություններում առանցքային նշանակություն ունի ընտրողների բարձր մասնակցությունը։ Մասնագետների համոզմամբ՝ հենց մասնակցության բարձր մակարդակն է այն գործոնը, որը կարող է խոչընդոտել գործող իշխանության վերարտադրմանը։ Նշվում է, որ ընդդիմության գլխավոր խնդիրը ոչ միայն ընտրություններին մասնակցելն է, այլև ընտրողներին մոբիլիզացնելը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ապահովել իրական մրցակցություն և նվազեցնել իշխանության վերարտադրման հավանականությունը։
Միևնույն ժամանակ, փոքր կուսակցությունների առանձին մասնակցությունը ստեղծված իրավիճակում կարող է հակառակ ազդեցություն ունենալ։ Փորձագետների գնահատմամբ, դա փաստացի կարող է ծառայել գործող իշխանության շահերին՝ մեծացնելով մասնատվածությունը և նպաստելով ձայների բաշխման ոչ արդյունավետ կառուցվածքին։
Այսպիսով, ավելի ու ավելի հնչող է դառնում այն թեզը, որ ընդդիմության համախմբումը հիմնական ուժերի շուրջ կարող է դառնալ քաղաքական հավասարակշռությունը փոխելու գլխավոր գործոնը։ Դրա բացակայությունը, հակառակը, կարող է հանգեցնել գործող կառավարության դիրքերի պահպանմանը։ Փորձագետները հիշեցնում են նախորդ ընտրությունների փորձը, երբ բազմաթիվ ուժեր ստացան նվազագույն տոկոսներ, որոնք, ըստ էության, չվերածվեցին քաղաքական ազդեցության և գործնականում աշխատեցին իշխող ուժի օգտին։ Նույն սցենարի կրկնությունը, նրանց համոզմամբ, շարունակում է մնալ ամենամեծ վտանգներից մեկը՝ պայմանավորված գործող ընտրական համակարգի տրամաբանությամբ։
Այսուամենայնիվ, եթե նույնիսկ չհաջողվի ընդդիմությանը հանդես գալ առավելագույն միասնականությամբ, այսինքն՝ 3-4 հիմնական բևեռով, միևնույնն է, առնվազն մի քանի հարցում անհրաժեշտ է գալ կոնսենսուսի: Առաջինը և հիմնականը ներկա փուլում շատ շոշափելի նկատվող՝ միմյանց դեմ կռիվ տալու երևույթը բացառելն է, թիկունքից չվնասելը: Հակառակ ցանկացած քայլ դարձյալ ուղղված կլինի ներկա իշխանությունների վերարտադրմանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...