Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Քաղաքականություն

Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում առավել ակտիվանում են ընդդիմադիր ուժերի համախմբման անհրաժեշտության շուրջ քննարկումները։ Քաղաքական և փորձագիտական շրջանակներում ավելի հաճախ են հնչում կոչեր՝ միավորել ուժերը՝ կանխելու համար ձայների փոշիացումը, որը կարող է աշխատել գործող իշխանությունների օգտին։

Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում առանձնահատուկ նշանակություն ունի ընտրողների բարձր մասնակցությունը։ Մասնագետները շեշտում են, որ հենց մասնակցության մակարդակն է այն առանցքային գործոնը, որը կարող է կանխել գործող իշխանությունների վերարտադրությունը։ Սակայն միայն մասնակցությունը բավարար չէ․ ընդդիմության առաջ ծառացած հիմնական խնդիրը նաև ընտրազանգվածի արդյունավետ մոբիլիզացիան է։

Փորձագետների գնահատմամբ՝ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերի առանձին և մասնատված մասնակցությունը հանգեցնում է ձայների փոշիացման, ինչն ի վերջո ամրապնդում է գործող իշխանությունների դիրքերը։ Նման պայմաններում փոքր կուսակցությունների միայնակ մասնակցությունը կարող է ոչ թե մրցակցային դաշտ ձևավորել, այլ հակառակը՝ նպաստել նույն իշխանության վերարտադրմանը։ Ներքաղաքական ներկայիս իրավիճակում սա դիտարկվում է որպես լուրջ ռիսկ, որը կարող է կանխորոշել ընտրությունների արդյունքը։

Այս համատեքստում առավել հաճախ է շեշտվում, որ ընդդիմության համախմբումը կարող է դառնալ քաղաքական հավասարակշռությունը փոխելու հիմնական գործոններից մեկը։ Հակառակ դեպքում, ինչպես նշում են փորձագետները, կարող է կրկնվել նախորդ ընտրությունների սցենարը, երբ բազմաթիվ փոքր ուժեր ստանալով նվազագույն ձայներ՝ փաստացի փոխանցում են դրանք առավել մեծ ուժին։ Այդպիսով ընտրական համակարգը, գործնականում, աշխատում է հօգուտ առաջատար քաղաքական ուժի։

Միաժամանակ արդեն նկատվում են համախմբման որոշակի գործընթացներ։ Մասնավորապես, մարտի 31-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը համագործակցության հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ՝ դաշինք ձևավորելու նպատակով։ Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը աջակցություն են հայտնել նաև «Ազգային միավորված Հայաստան» և Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցությունները։

Այս զարգացումները վկայում են, որ ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ձևավորվում են նոր բևեռներ, և առաջիկա գործընթացներում հենց համախմբման աստիճանն է լինելու որոշիչ այն հարցում, թե արդյոք հնարավոր կլինի փոխել ուժերի դասավորությունը, թե գործող համակարգը կպահպանի իր ներկայիս դիրքերը։