Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Քաղաքականություն

Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի»

Մի խումբ իրավապաշտպաններ երեկ դատախազությունից պահանջում էին քրեական գործ հարուցել Հայաստանի հանրային հեռուստաընկերության ղեկավարության դեմ՝ նշելով, որ հարկատուների գումարներից սնվող պետական լրատվամիջոցն ամբողջությամբ վերածվել է գործող իշխանության քարոզչամիջոցի՝ լուսաբանելով հիմնականում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի աշխատանքը, ընդդիմությանը եթեր չտրամադրելով կամ էլ լավագույն դեպքում բացասական հրապարակումներ անելով։ Առաջին հայացքից սա կարող է տարօրինակ թվալ, բայց փաստն այն է, որ Հանրայինը, որ միշտ էլ եղել է իշխանությունների քարոզչական լծակներից մեկը, Փաշինյանի օրոք ընդհանրապես կորցրել է դիմագիծը։

Նույնիսկ «Անկախ դիտորդ» դաշինքն է ուսումնասիրել Հանրային հեռուստաընկերության յութուբյան հարթակի քաղաքական գործընթացները լուսաբանող հրապարակումները և արձանագրել խայտառակ պատկեր։ Ըստ այդմ՝ առանձնացված 140 հրապարակումներից 56-ը եղել են քարոզչական բնույթի, 84-ը՝ պետական մարմինների գործունեության լուսաբանումներ։ Առյուծի բաժինը «Քաղաքացիական պայմանագրինն» է։

Ընդ որում՝ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ ընդդիմադիր ուժերի լուսաբանումը ունեցել է առավելապես բացասական, հակաքարոզչական շեշտադրում։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը օրենքով է պարտավոր ապահովել անաչառ լուսաբանումը և հավասարություն պահպանել քաղաքական ուժերի միջև։

Բայց Հանրայինի ղեկավարությունը, խախտելով օրենքը, ամեն ինչ անում է Փաշինյանի աչքին լավամարդ երևալու համար։ Վաղ թե ուշ, իհարկե, Հանրային հեռուստաընկերության և Առաջին ալիքի լրատվական ծառայության ղեկավարությունը պատասխանատվություն է կրելու իր կատարածի համար։

Սոնա Գալստյան