Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ)
Մոսկվայի սրտում գտնվող հայկական եկեղեցին Հայաստանից դուրս գտնվող հայկական ամենամեծ եկեղեցական համալիրն է, որի oծման և բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2013 թվականին։
Այսօր համալիրը միավորում է Ռուսաստանի հազարավոր հայերի, պահպանելով ազգային ինքնությունը և դառնալով հայկական համայնքի հոգևոր և մշակութային հենասյունը։
Հոգևոր այս կենտրոնի կառուցման գործում իր մեծ ներդրումն է ունեցել ազգային բարերար Սամվել Կարապետյանը՝ նվիրաբերելով 14 մլն դոլար։ Հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի եկեղեցական համալիրը զբաղեցնում է 1,32 հա տարածք: Ընդգրկում է Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարը, Ս. Խաչ եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը։ Ունի սեղանատուն, հանդիսությունների սրահներ, թանգարան և օժանդակ այլ կառույցներ:
Եկեղեցական համալիրը կառուցված է բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով:
Եկեղեցուն կից գործում է Ներսես Շնորհալու անվան վաժարանն ու հայորդաց տունը, որը ևս կառուցվել է բարերարի նվիրաբերած միջոցներով։
Այնտեղ ավելի քան երկու տասնամյակ ազգային բարերարի մեկենասությամբ հայկական կրթություն են ստանում հազարավոր հայորդիեր։
Կարապետյան ընտանիքի կողմից տարիներ շարունակ Հայ առաքելական եկեղեցուն են նվիրաբերվել նաև գրքերի թանկարժեք հավաքածուներ ու սրբապատկերներ, պատմամշակութային բացառիկ նմուշներ։
Դրանցից են Սամվել և Էթերի Կարապետյան ամուսինների` եկեղեցուն նվիրած եբրայերեն Տասնաբանյա պատվիրանների փայտյա տապանակը, ինչպես նաև 1881 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում տպագրված ռուսական թերթերից մեկի առաջին էջը, որտեղ պատկերված է Արարատյան դաշտավայրը հետևյալ գրությամբ՝ Արարատ լեռը Հայաստանում։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից