Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Քաղաքականություն

Կեղտոտ մանիպուլյացիա. Հանրությանն ահաբեկում են նոր կարգախոսով

Ապրիլի 4 հրավիրած մեծ համաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաստատել է կուսակցության ընտրական ցուցակը, ծրագիրը և կուսակցության կարգախոսը։ Ինչպես և ի սկզբանե կանխատեսել էինք, իշխանության հիմնական թեզը լինելու է խաղաղությունը, որն էլ փորձելու են վաճառել հանրությանը ահաբեկումներով և մանիպուլյացիաներով։ Նիկոլ Փաշինյանը համաժողովում ունեցած իր ելույթում հայտարարել է, թե «Քաղպայմանագիրը» ընտրություններին մասնակցելու է «Տեր կանգնի՛ր խաղաղությանը» կարգախոսով։ Եթե մինչ այդ Փաշինյանը միայն սրտիկներ և «խաղաղություն» գրառումն էր տարածում իր կողմնակիցների հետ, ապա այս կարգախոսը շատ ավելի վտանգավոր երանգներ էը իր մեջ պարունակում։

Ըստ էության, Փաշինյանը բավական լավ քաղտեխնոլոգներ ունենալով, հասարակությանը փորձում է մեղավորության դոզա ներարկել, որ եթե տեր չկանգնեն խաղաղությանը, ապա հասարակությունն ինքն է պատասխանատու լինելու հնարավոր ֆորսմաժորային զարգացումների մեջ։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո գործող իշխանություններն իրենց գրեթե բոլոր ձախողումները փորձել են բարդել հասարակության վրա, և 2026 թվականը բացառություն չէ։

Ըստ էության, իրենց արատավոր և անարժանապատիվ խաղաղության տեսլականը, բարդելով հասարակության ուսերին՝ փորձում են մարդկանց ահաբեկել, պարտադրել, որ գնան և ընտրեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, հայտարարելով, թե մյուս բոլոր կուսակցությունները պատերազմի կուսակցությունները։ Այդ մասին Փաշինյանը հենց ուղիղ էլ հայտարարել է համաժողովի ընթացքում։ «Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7 ընտրություններում էլ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին, և այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունից մեծ կտորը մնալու է ականջը, որը տվյալ դեպքում նկատի ունեմ Կտրիճ Ներսիսյանին»,- ասել է Փաշինյանը։

Սոնա Գալստյան