Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Վիդեո

Այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, պրիմիտիվ վախի դրսևորում է․ Վարդևանյան

 Այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, պրիմիտիվ վախի դրսևորում է։ Վերջերս տեսնում ենք, որ  գործադիր իշխանության ղեկավարը հաճախ խոսում է ուժեղ տղերքի մասին։ Բա ուժեղ տղերքն արդյո՞ք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հատուկ, հրատապ կերպով ընտրական օրենսգրքի փոփոխություն են անում զուտ «Սամվել Կարապետյան» անուն-ազգանունը չօգտագործելու համար։ Բա սա արդյո՞ք ուժեղ իշխանության դիրքն է, կարծում եմ՝ սոցիոլոգիական հարցումներն ու ողջամիտ տրամաբանությունը կհուշեն, որ սա վախեցած իշխանության վարքագիծ է, նույնիսկ՝ շատ վախեցած։ Այս մասին ԱԺ շենքի դիմաց հրատապ ասուլիսում հայտարարեց Արամ Վարդևանյանը։ 

Փաստաբանը հիշեցրեց վախի դրսևորումը, երբ Կարապետյանի նկատմամբ ապօրինի հետապնդում է հարուցվել՝ եկեղեցու պաշտպանության համար, իսկ այսօր  արդեն խոսում են նրա մասին, որ Սամվել Կարապետյան անձնանունը չի կարող օգտագործվել դաշինքի անվանման մեջ, սա ամենամեծ վախի դրսևորումն է։ Փաստաբանն ընդգծեց, որ այն աստիճան ապօրինություն է տեղի ունենում, որի նախադեպը չի եղել։ 
«Պայքարել անվանման դեմ՝ նորարարություն է։ Շատ են խոսում եվրոպական փորձի մասին, ես եվրոպական որևէ երկիր չեմ պատկերացնում, որ ԿԸՀ համապատասխան հայտերը ներկայացնելուց ժամեր առաջ ընտրական օրենսգրքի նման սուբստանտիվ փոփոխություն ներկայացվի։ Վենետիկի հանձնաժողովը նման վարքագիծն արգելում է, այլ հարց է, որ ՀՀ իշխանություններն, ամեն օր խոսելով եվրոպական արժեքների մասին, կիլոմետրերով հեռանում են այդ արժեքներից։ Ի դեպ, օրինակ, Վենետիկի հանձնաժողովի կանոններն այս կերպ կարող են մեկնաբանել մեր հարևան երկրներից, օրինակ, Ադրբեջանում, գուցե հենց որպես լավագույն փորձ այդտեղից էլ վերցնում են օրինակը»,-հայտարարեց Արամ Վարդևանյանն՝ ընդգծելով, որ սա ընտրական համակարգի հավասարության խաթարում է։

«Այս պահին լծակներ ունեն, բանեցնում են, բայց սա խոսում է մի բանի մասին, որ փոփոխությունները գալիս են։ Փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ, փոփոխությունները գալիս են «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ, անձնանունից կվախենան, թե ոչ՝ քավ լիցի»,-ասաց Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանն ու Ալխաս Ղազարյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ՝ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների վերաբերյալ։ Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններով սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։