ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York Times
ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից: Այս մասին գրում է The New York Times-ը:
«Առաջարկը ներառում է չհարձակման երաշխիքներ, Լիբանանում Հեզբոլլահի ուղղությամբ հարվածների դադարեցում և բոլոր պատժամիջոցների չեղարկում»,- ասվում է նյութում:
Թերթի տվյալներով՝ Թեհրանը կբացի Հորմուզի նեղուցը, սակայն յուրաքանչյուր նավի համար կսահմանի մոտ երկու միլիոն դոլարի չափով վճար։ Իրանական իշխանությունները մտադիր են այն կիսել Օմանի հետ։ Ըստ ծրագրի՝ նրանք իրենց մասնաբաժինը կօգտագործեն ենթակառուցվածքների վերականգնման համար և Վաշինգտոնից ու Թել Ավիվից ուղղակի փոխհատուցում չեն պահանջի։
Նախօրեին IRNA գործակալությունը հայտնել էր, որ Իրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել իր առաջարկները և մերժել է զինադադարի հնարավորությունը՝ պնդելով վերջնական կարգավորման վրա։
Անցած կիրակի Թրամփը Թեհրանից պահանջել էր բացել երթևեկությունը Հորմուզի նեղուցով, հակառակ դեպքում Նահանգները հարվածներ կհասցնեն իրանական կամուրջներին և էլեկտրակայաններին։ Սպիտակ տան ղեկավարի վերջնագրի ժամկետը լրանում է չորեքշաբթի օրը՝ Երևանի ժամանակով ժամը 04:00-ին: Իսլամական հանրապետությունը խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ամերիկացիներն իրագործեն մտադրվածը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի