Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում

Հայ առաքելական եկեղեցու դեմ գործող իշխանության արշավը, թեև պասիվացել է վերջին շրջանում, բայց, ի հեճուկս որոշ վերլուծությունների, ամենևին էլ հանդարտվելու միտք չունի։ Նախընտրական շրջանում Փաշինյանը, ըստ մեր աղբյուրների, հաշվի է առել Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները, ըստ որոնց՝ եկեղեցու վարկանիշը չափազանց բարձր է հանրության, հատկապես՝ երիտասարդության շրջանում, և ժամանակավոր դադար է վերցրել, բայց մտադիր է առանձնակի ակտիվությամբ պայքարել արդեն ընտրություններից հետո։ Ավելին, նա եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ նախընտրական ծրագրում։ Ապրիլի 4-ին համաժողովում հաստատված ծրագրում առանձին կետով անդրադարձ է կատարվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և դրա բարեփոխման օրակարգին։

Ծրագրում նշվում է, որ եկեղեցու գործունեության հետևանքով «հավատավոր հանրությունն օտարվել է», ինչպես նաև ներկայացվում է գնահատական, ըստ որի՝ «հնարավորություն է ստեղծվել, որ արտաքին ուժերը փորձ անեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ»։ Կուսակցությունն առաջարկում է ճանապարհային քարտեզ, որի առաջին կետն է՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում)», որին պետք է հաջորդի նոր կանոնադրության ընդունումը և նոր Կաթողիկոսի ընտրությունը։ Նույն այդ համաժողովում Փաշինյանը հայտարարել էր, թե իր համար ակնհայտ է, որ 2026 թ․ հունիսի 7-ի ընտրություններում էլ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին։

«Եվ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունից մեծ կտորը մնալու է ականջը, որը, տվյալ դեպքում, նկատի ունեմ Կտրիճ Ներսիսյանը»,– շեշտել էր Փաշինյանը։ Սա վկայում է, որ գործող իշխանությունը չի դադարեցրել հակաեկեղեցական պայքարը, ընդամենը փոխել է մարտավարությունը։

Սոնա Գալստյան