Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Քաղաքականություն

ԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ

ԱՄՆ-ը պատրաստ է առանց դժվարության վերադառնալ Իրանի նկատմամբ ուժային սցենարի կիրառմանը, եթե չհաջողվի Թեհրանի հետ համաձայնեցնել ընդունելի խաղաղ գործարք: Այս մասին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Եթե դա լավ գործարք չլինի, մենք շատ հեշտությամբ կվերադառնանք ուժային տարբերակին»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Իրանի հետ բանակցությունների հեռանկարները:

Նրա խոսքով՝ Թեհրանի հետ բանակցություններն արդեն գտնվում են առաջադեմ փուլում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանին հասցվող հարվածները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին և հավաստիացրել, որ հրադադարը կլինի երկկողմանի: Այնուհետև Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համաձայնել են իրանական տասը կետից բաղկացած առաջարկին, և Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունները կսկսի ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: