Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Քաղաքականություն

Մի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել Զինված ուժերում իր որդու ծառայության վերաբերյալ հայտարարությունների համար։ Նախօրեին հարցին, թե ինչու չի ծառայել իր որդին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել էր լրագրողին․ «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի»։

Այս հայտարարությունից հետո խիստ քննադատություն հնչեց ոչ միայն հանրությունից, ընդդիմադիր գործիչներից, այլև Քոչարյանի թիմակիցներից։ ՔՊ ցուցակի երրորդ համար Անահիտ Ավանեսյանը սրտաճմլիկ մի գրառում էր արել, որից Քոչարյանը, հաստատ, ավելի շատ պիտի վախենար։ Ինքը՝ պատգամավորը, գրառում է արել, թե ավագ որդու ծառայության չանցնելու մասին հարցին իր պատասխանով նպատակ է ունեցել ընդգծել, թե Հայաստանի օրենսդրությամբ որքան են արժևորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։

«Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները և զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է ՀՀ զինված ուժերում և մասնակցել 44-օրյա պատերազմին։ Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,– գրել է նա։ Ըստ ամենայնի, այս ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչության առաջիկա նիստում հենց քննարկելու են նրա վարքը և հայտարարությունները։

«Քաղպայմանագրում» խիստ դժգոհություններ են հնչում, որ նույնանման արտահայտության համար խստորեն պատժեցին առողջապահության հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Հռիփսիմե Հունանյանին՝ պարտադրելով նրան լքել ՔՊ ընտրական ցուցակը, և այժմ Անդրանիկ Քոչարյանին ներել չեն կարող։ Առավել ևս, որ ՔՊ վարչության կազմ անցած կանանց մեծ մասը անձնական լուրջ խնդիրներ ունի Անդրանիկ Քոչարյանի հետ, ցանկանում է ամեն գնով նրան հեռացնել ընտրական ցուցակից։ Հենց կանայք էլ նախաձեռնել են այս քննարկումը, և այսօր կամ վաղը «Քաղպայմանագիրը» պետք է որոշում կայացնի Անդրանիկ Քոչարյանի մասով՝ արդյոք ներում են վերջինիս, թե՞ պարտադրում հրաժարվել ընտրական ցուցակից։

Աննա Մարգարյան