Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով

Երևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Թվային տնտեսության և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար միջոցառումը՝ Doing Digital 2026 (DDF) ֆորումը, այսօր մեկնարկել է Երևանում։

«Եկեք պատկերացնենք մի աշխարհ, որտեղ որոշումները կայացնում են համակարգերը, իսկ ֆինանսները կառավարում են ալգորիթմները։ Սա այն իրականությունն է, որտեղ մենք արդեն ապրում ենք», - բացման արարողության ժամանակ նշել է Doing Digital ֆորումի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ 2026 թվականի ֆորումի խորագիրը՝ «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները», ցույց է տալիս, թե ինչպես են տեկտոնական փոփոխությունները փոխում հաղորդակցության տրամաբանությունը։ Հին կամուրջները փլուզվում են, լոգիստիկ շղթաները՝ խզվում։ Փոխարենը կառուցվում են նորերը։

«Ֆորումի գլխավոր նպատակն է Հայաստանը դիրքավորել որպես տեխնոլոգիական տրանսֆորմացիաների գլոբալ հաբ և նոր կամուրջ, որը կարող է միավորել ֆինանսական հոսքերն ու տեխնոլոգիական համակարգերը», - ասել է Սիմոնյանը։

DDF26-ի հատուկ հյուրը Լեյմինգ Չենն է՝ Ant International-ի ավագ փոխնախագահն ու Կայուն զարգացման հարցերով գլխավոր տնօրենը։ Հիմնական խոսնակներն են Amazon Web Services (AWS) Եվրոպայի արհեստական բանականության ղեկավար Մատիաս Ունդուրագան, Just Better ընկերության գործադիր տնօրեն Դիրք Օլմայերը, Visa CISSEE-ի (ԱՊՀ-ի և հարավարևելյան Եվրոպայի երկրներ) փոխնախագահ Օլեկսանդր Յաբլունիվսկին և այլոք։

Ֆորումի քննարկումների առանցքում չորս ռազմավարական ուղղություններ են՝ ԱԲ ագենտների և մարդկային ներուժի ներդաշնակ համագործակցությունը, ֆինանսական կապիտալի և տեխնոլոգիական հարթակների արդյունավետ փոխկապակցումը, նորարարությունների թռիչքաձև աճն ու կարգավորող դաշտի զարգացումը, գլոբալ շուկաների միջև կապերի ամրապնդումն ու տարածաշրջանային տնտեսությունների ինտեգրումը համաշխարհային համակարգին։

Այս տարի ևս ֆորումը կունենա խոսնակների լայն ներկայացվածություն․ նրանց թվում են Վրաստանի Ազգային բանկի ֆինանսական և վերահսկողական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Վառլամ Էբանոիձեն, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, imID-ի գործադիր տնօրեն Կարեն Մկոյանը, Հայաստանի Տեղեկատվական համակարգերի գործակալության (ISAA)՝ Փոխգործելիության և տվյալների կառավարման ղեկավար Լաուրա Այդինյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Թվային փոխակերպման փոխնախագահ Սադիկ Ազիմովը և այլոք։

Doing Digital Forum-ը յուրաքանչյուր տարի իր օրակարգում ընդգրկում է տվյալ ժամանակահատվածի ամենակարևոր տեխնոլոգիական զարգացումները, նորարարություններն ու տնտեսական միտումները՝ ներկայացնելով դրանք իր լսարանին և ձևավորելով ապագային միտված քննարկումների միջավայր։ 2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։

Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։