Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում
Պաշտոնական տվյալներով՝ 2026 թվականի մարտին Հայաստան այցելել է 152,444 զբոսաշրջիկ։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 129,887։ 2026 թ․ մարտին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։
Անզեն աչքով էլ նկատելի է, որ ոլորտը կրկին աճ է գրանցում, 2024-2025 թվականների շեշտակի նվազումից հետո զբոսաշրջիկների թիվը վերականգնվել է և շարունակում է աճել։ 2024 թ․ մարտի 19-ին ԿԲ-ն արգելել էր։ Զբոսաշրջության նվազման միտումը սկսվել էր Հայաստանում ռուսական «Միր» քարտերի սահմանափակումներից հետո, երբ 2024 թ․ մարտին գրեթե բոլոր բանկերը՝ բացառությամբ ռուսական ՎՏԲ-ի դուստր բանկի, հայտարարեցին, որ արևմտյան պատժամիջոցների տակ չհայտնվելու համար կասեցնում են «Միր» քարտերի սպասարկումը։
Դրանից հետո զբոսաշրջության անկումն ամեն ամսվա կտրվածքով երկնիշ թիվ էր կազմում։ Անցած տարվա կեսերից հայաստանյան բանկերը, որոնք ևս զգալի կորուստներ էին կրել այդ որոշումից, վերսկսել են «Միր» քարտերի սպասարկումը։ Արդյունքը, իհարկե, իրեն սպասեցնել չտվեց, զբոսաշրջության ոլորտը կրկին աճ է գրանցում, ինչը շղթայական ազդեցություն է ունենում այլ ոլորտների վրա ևս։ Փաստացի, կյանքը ցույց տվեց, որ «Միր» քարտերի սպասարկման դադարեցումը վնասակար եղավ ՀՀ տնտեսության համար։
Սոնա Գալստյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից