Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Քաղաքականություն

Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հարցին։ Ըստ նրա՝ վերջերս այս հարցի շուրջ բազմաթիվ հակասական հայտարարություններ և ենթադրություններ են եղել։ «Այնքան շատ ենթադրություններ և տարբեր գնահատականներ կան, որ այն արդեն սկսում է նմանվել անմաքրաբարո բանի»,– նշել է նա։

Զախարովան ընդգծել է, որ իրավական տեսանկյունից իրավիճակը մնում է անփոփոխ․ Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ «Չնայած բազմաթիվ բանավոր հայտարարություններին և կեղծիքներին, այլ որոշում չի ընդունվել»,– նշել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը վերականգնի իր լիակատար մասնակցությունը կազմակերպության գործունեությանը։

ՀԱՊԿ-ի վերաբերյալ քննարկում կայացել էր նաև ապրիլի 1-ին Մոսկվայում՝ Պուտին-Փաշինյան հանդիպմանը։ Իսկ արդեն հաջորդ օրը Երևանում կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալել իրատեսական չէ։ Մինչ Ռուսաստանը, Բելառուսը և ՀԱՊԿ-ի այլ գործընկերները փորձում են Հայաստանի Հանրապետությանը համոզել վերադառնալ ՀԱՊԿ-ի հետ գործունեության դաշտ, Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց քաղաքականությունը այդ ռազմաքաղաքական կազմակերպության դեմ՝ միևնույն ժամանակ հրաժարվելով դուրս գալ ՀԱՊԿ-ից։

Հստակ հասկանալով, որ եթե Հայաստանը որոշում կայացնի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա շղթայական այդ որոշումը տարածվելու է նաև ԵԱՏՄ-ի վրա, իսկ դա ծանրագույն հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության վրա, առավել ևս՝ խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանից որևէ որոշում ակնկալել իրատեսական չէ։ Ըստ ամենայնի, եթե նրան հաջողվի վերարտադրվել արդեն խորհրդարանական ընտրություններից հետո, Փաշինյանը նոր թափով կլծվի ոչ միայն Հայաստանը ՀԱՊԿ-ից հեռացնելու, այլև Ռուսաստանի հետ այլ ինտեգրացիոն միավորումները խզելու գործին։

Մանե Կիրակոսյան