ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ Զելենսկի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում, կարծում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինի հետ։ Հաստատ ոչ Մոսկվայում և ոչ էլ Կիևում։ Բայց կան շատ վայրեր, որտեղ կարելի է հանդիպել՝ Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում»,- ասել է նա իտալական RAI ռադիոկայանին տված հարցազրույցում։
Զելենսկին նաև հայտնել է ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցային գործընթացի շարունակման մասին, որոնք կենտրոնացած էին Մերձավոր Արևելքի վրա։
Հունվարի 28-ին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել էր Զելենսկուն ուղղված հրավերը՝ ժամանել Մոսկվա, եթե վերջինս ցանկանում է անձնական հանդիպում ունենալ Պուտինի հետ։ Դիվանագետն ընդգծել էր, որ Մոսկվան պատրաստ է ապահովել Զելենսկու անվտանգությունը և աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները։ Ուշակովը նաև նշել էր, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել Պուտինի և Զելենսկու շփումներից, սակայն այդ շփումները պետք է լինեն պատրաստված և արդյունքին միտված։
Հենց որ Ռուսաստանը երաշխավորեց Զելենսկու անվտանգությունն ու աշխատանքային պայմանները, վերջինս փոխեց հռետորաբանությունը։ Նա հայտարարեց, որ մտադիր չէ մեկնել Մոսկվա և հանդիպում առաջարկեց արդեն Կիևում՝ միաժամանակ իր պնդումներն այնպես ձևակերպելով, ասես հենց ռուսական կողմն է շահագրգռված նման շփումներով։ Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել էր, որ հենց Զելենսկին է Պուտինի հետ հանդիպում խնդրել, և ոչ թե հակառակը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի