Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել։ Զեղծարարները շահագործում են օգտատերերի հոգատարությունն ու պատրաստակամությունը օգնելու նրանց, ովքեր հայտնվել են վտանգի մեջ։ Միայն վերջին տարիներին իրավապահ մարմինները տվյալ սխեմայով արձանագրել են տասնյակ միլիոն դրամների հափշտակումներ։

Խաբեության մեխանիզմը հաղորդագրությունից մինչև անդառնալի կորուստ

Դեպքերը միշտ սկսվում են անսպասելի հաղորդագրությունից՝ Facebook-ում, Instagram-ում կամ մեսենջերներում՝ ծանոթի կամ հարազատի անունից։ Խաբեության իրականացման համար զեղծարարները օգտագործում են  երկու մեթոդ․ կոտրում են գոյություն ունեցող էջը կամ հարազատների իրական նկարներով կեղծ էջ են ստեղծում։

Զեղծարարները տարածում են հաղորդագրություններ կոնտակտների ցուցակով՝ խնդրելով շտապ ֆինանսական օգնություն։ Լեգենդը հիմնականում կապված է սթրեսային իրավիճակի հետ․ տրանսպորտային պատահար, մտերիմ մարդու հանկարծակի հիվանդություն կամ ամենաանհամապատասխան պահին բանկային հաշիվների բլոկավորում։ Հիմնական շեշտը դրվում է հանկարծակիության կամ հոգեբանական ճնշման վրա․ զեղծարարը միտումնավոր շտապեցնում է «զոհին»՝ ժամանակ չտալով փաստերի ստուգման համար։  

Կարևոր է հիշել մի քանի մեթոդ, որոնց միջոցով ձեզնից փորձում են գումար հափշտակել։ Զեղծարարը գրեթե միշտ ունի պատճառ, թե ինչու իրեն պետք չէ զանգել կամ հանդիպել իր հետ․ «չեմ կարող խոսել», «վատ է լսվում», «ժամանակ չկա»։ Երբեմն իրենք են խնդրում․ «մի զանգեք, որպեսզի չնյարդայնացնեք», «ոչ ոքի մի գրեք, սա գաղտնի տեղեկատվություն է»։ Այսպիսի պատճառաբանությունները վառ նշան են այն բանի, որ ձեզ հետ կապվել է զեղծարար ուրիշի անվան տակ։

Եվս մեկ «դասական» հնարք․ տվյալները «իմը չեն»։ Ձեզ կարող են ասել, որ գումարի փոխանցումը պետք է կատարել «ընկերոջ քարտին», «բժշկին», «վարորդին», «փաստաբանին»։ Սա դժվարեցնում է հետվերադարձը և խճճում է հետքերը։

Իրավաբանական ծուղակ

Օրենքի տեսանկյունից իրավիճակը բարդանում է, երբ հաճախորդը փոխանցումը կամավոր է կատարում։ Եթե գործարքը կատարվել է հաշվի սեփականատիրոջ կողմից կամ նրա կողմից հաստատվել է SMS հաղորդագրության կոդի միջոցով, բանկը սա համարում է օրինական գործողություն։ Զեղծարարների տվյալներին ուղարկված այսպիսի վճարման հետվերադարձը գրեթե անհնար է։

IDBank-ը խորհուրդ է տալիս

Զեղծարարության զոհ չդառնալու և ձեր միջոցները պահպանելու համար անհրաժեշտ է հետևել թվային գրագիտության պարզ կանոններին․

  • Երբեք մի շտապեք։ Շտապողականությունը զեղծարարների գլխավոր գործիքն է։ Դադար վերցրեք՝ իրավիճակը սթափ վերլուծելու համար։
  • Օգտագործեք կապի լրացուցիչ միջոց։ Եթե ձեզ հետ կապ են հաստատել WhatsApp-ով, զանգահարեք այդ մարդուն սովորական հեռախոսազանգով կամ գրեք նրան այլ մեսենջերով (Telegram, Viber):
  • Ստուգեք պրոֆիլը։ Նոր էջի դեպքում ուշադրություն դարձրեք դրա ստեղծման ամսաթվին, ընկերների քանակին կամ ձեր նամակագրության պատմությանը՝ կեղծ էջերի դեպքում այս բաժինները հիմնականում դատարկ են։
  • Տվեք «գաղտնի» հարց։ Հարցրեք մի դեպքի մասին, որի հետ կապված մանրամասները գիտեք միայն դուք և ձեր իրական ընկերը։ Զեղծարարը չի կարողանա այդ հարցին պատասխանել և, ամենայն հավանականությամբ, կդադարեցնի երկխոսությունը։
  • Բլոկավորեք և ներկայացրեք բողոք։ Անպայման օգտագործեք «հաղորդել սփամի մասին» կամ «բողոք ներկայացնել պրոֆիլի դեմ» ֆունկցիան, որպեսզի դադարեցնեք զեղծարարության ալիքի տարածումը։

Հիշեք․ այս սխեման հիմնվում է վստահության և հանկարծակիության վրա։ Ձեր գումարները կլինեն անվտանգ այնքան ժամանակ, քանի դեռ դուք ինքներդ կամավոր կերպով չփոխանցեք դրանք զեղծարարներին։ 

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ