Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Քաղաքականություն

Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարությամբ տեղեկացրել է այլ քաղաքական ուժերի հետ համախմբմանը նվիրված մեծ հանրահավաքի նախապատրաստման մասին՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ Միասնության հանրահավաքին և աջակցել Սամվել Կարապետյանին։

Կուսակցությունը ընդգծում է, որ հանրահավաքը միտված է համախմբելու այն քաղաքացիներին, ովքեր կարևորում են երկրի ապագան և ցանկանում են տեսնել իրական փոփոխություններ։ «Ուժեղ Հայաստան»-ը բոլորին հրավիրում է մասնակցել հանրահավաքին՝ միասին բարձրաձայնելու իրենց պահանջները և ձևավորելու նոր քաղաքական օրակարգ։

Հիշեցնենք, որ Միասնության հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում։
Կազմակերպիչները կոչ են անում լայն մասնակցություն ապահովել՝ նշելով, որ յուրաքանչյուր քաղաքացու ներկայությունը կարող է նշանակալից լինել ընթացիկ գործընթացներում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում բոլորին գալ Ազատության հրապարակ՝ ձեր ձայնը բարձրացնելու և փոփոխության սկիզբը դնելու։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դիմում է Հայաստանի Հանրապետության բոլոր ազգաբնակչությանը՝

Մի՛ նստեք տանը։ Մի՛ թողեք, որ մեր ապագան ձեռքից գնա։

Եղե՛ք այնտեղ՝ հանուն Հայաստանի, հանուն փոփոխության։

Փոփոխություն՝ միայն Սամվել Կարապետյանի հետ։