Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Քաղաքականություն

Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան

«Foreign Policy» հեղինակավոր պարբերականը հայտնում է, թե TRIPP նախագծի շրջանակում տարածքի ուսումնասիրման նպատակով ամերիկյան ընկերության ներկայացուցիչների այցը հետաձգվել է՝ Իրանի հետ պատերազմի պատճառով։ Պարբերականին այդ մասին ասել են երևանյան աղբյուրները։ «Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը կարող է վտանգել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված միակ հաջողված խաղաղության համաձայնագիրը։

Ըստ պարբերականի՝ նախորդ տարի Թրամփին հաջողվեց նոր թափ հաղորդել երկարամյա հակառակորդների միջև խաղաղության գործընթացին և հասնել դիվանագիտական մեծ առաջընթացի։ Թրամփի կողմից խաղաղության հաստատմանն ուղղված և լայնորեն գովազդվող համաշխարհային ջանքերի ֆոնին սա իրական հաղթանակ էր։ «Սակայն այժմ Իրանում Թրամփի սկսած պատերազմի հետևանքները սպառնում են տապալել Կովկասում նրա ձեռքբերումները։ Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի պաշտոնյաները մտահոգություն են հայտնում, որ արտաքին քաղաքականության հարցերով Թրամփի վստահված անձանց նեղ շրջանակն այլևս չի կենտրոնանում այս տարածաշրջանի վրա։ Նույնիսկ հայտարարված հրադադարի պայմաններում Սպիտակ տունը դեռ որոշ ժամանակ կենտրոնացած է մնալու Իրանի վրա։ Արդյունքում՝ Կովկասում խաղաղության հասնելու թափը կարող է կորսվել»,– գրել է «Foreign Policy»-ն։

Սկանդալային այս հրապարակումից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը փորձել է հանգստացնել կողմերին՝ նշելով, թե TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը։ «TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու ներուժ։ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ TRIPP-ը իրականություն դարձնելու հանձնառությանը»,– նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։

Այդուհանդերձ, այլևս ակնհայտ է, որ «Թրամփի ուղու» հետագա ճակատագիրը խիստ վտանգված է․ տարածաշրջանում Իրանի դիրքերը ոչ թե նվազել, այլ ամրապնդվել են, իսկ Թեհրանը կտրուկ դեմ է TRIPP նախագծին։ Ղազախստանի երկու նախարարների՝ երեկ Հայաստան այցն էլ, ըստ էության, նպատակ ուներ հասկանալ, թե ինչ է լինելու հավակնոտ, բայց անիրականանալի այս նախագծի հետ։

Աննա Մարգարյան