Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է
«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ընթացքում կուտակված 5.131.381 դրամը ուղղվեց «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ ամփոփիչ փուլի իրականացմանը։ Հավաքագրված միջոցներն ուղղվել են համերգի կազմակերպմանը, ինչպես նաև նախորդ տարի մեկնարկած ծառատունկի ծրագրի ամբողջական իրականացմանը։
Ապրիլ ամսվա ընթացքում հավաքված մեկ դրամները փոխանցվելու են «Դավիթբեկյան խաղեր» ՀԿ-ին։ Վերջինս ամեն տարի Սյունիքում կազմակերպում և իրականացնում է մեկամսյա ռազմամարզական խաղեր 14-17 տարեկան պատանիների համար Հայաստանի տարբեր մարզերից։ «Մի դրամի ուժի» շրջանակում տրամադրված աջակցությունը հնարավորություն կտա հիմնադրամին ընդլայնելու իր գործունեությունը՝ ընդգրկելով ավելի շատ պատանիների։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն ասաց․ «Հասարակական կազմակերպության նախաձեռնությունները նպաստում են պատանիների թիմային մտածողության զարգացմանը, ազգային արժեքների նկատմամբ գիտակցության խորացմանը, ինչպես նաև երիտասարդների ակտիվ ներգրավվածությանը համայնքային կյանքում: Վստահ ենք, որ այս համագործակցությունն ունենալու է բազմակողմանի դրական ազդեցություն և՛ երիտասարդների կրթության ապահովման, և՛ համայնքների զարգացման համար։ Բացի այդ, մենք ֆինանսական գրագիտության դասընթացներ ենք անցկացնելու խաղերի մասնակից պատանիների համար»։
«Դավիթբեկյան խաղեր» ՀԿ-ի նախագահ Դավիթ Հակոբյանը նշեց․ «Դավիթբեկյան խաղերը» և «Մի դրամի ուժը» կրում են նույն փիլիսոփայությունը։ Ինչպես «Մի դրամի ուժի» դեպքում յուրաքանչյուր փոքր ներդրում սկիզբ է տալիս զգալի փոփոխությունների, այնպես էլ «Դավիթբեկյան խաղերում» պատանիներն ամեն օր ձեռք են բերում նոր հմտություններ ու գիտելիքներ և ի վերջո, դառնում ուժեղ և պատրաստված անհատներ։ Շնորհակալություն ենք հայտնում IDBank-ին և Իդրամին «Մի դրամի ուժի» նախաձեռնության շրջանակներում մեր ՀԿ-ին աջակցություն ցուցաբերելու համար»։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ