Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Քաղաքականություն

Նորից «փոցխի» վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրած գործիքը ոչ թե ատաղձագործական մուրճն է, որը թափահարում էր հանրության գլխին, այլ՝ հողագործական փոցխը, որի վրա պարբերաբար կանգնում է: Տվյալ դեպքում փոցխը մի փոքր փոխաբերական առումով ենք ասում, բայց դրանից կոթի հարվածը, տվյալ դեպքում՝ քաղաքական հարվածը պակաս ցավոտ չէ:

Մոտ մեկ տարի առաջ նախաձեռնելով ամենաիսկական արշավանք Հայ առաքելական եկեղեցու դեմ, զանգվածային ռեպրեսիաների ենթարկելով ազգային Եկեղեցու տասնյակ արժանավոր հոգևորականների, վիրավորելով միլիոնավոր հայ մարդկանց կրոնական զգացմունքները՝ Փաշինյանը, միևնույնն է, պարտվեց այդ պայքարում: Ավելին, ինչինչ խարդավանքների ու ճնշումների հետևանքով նրա կողմն անցած տիրադավ մի քանի եպիսկոպոսներն էլ ենթարկվեցին հանրային պարսավանքի ու խայտառակ եղան:

Ու հիմա, Եկեղեցու դեմ պայքարում տապալվելով, Փաշինյանը որոշել է նորից կանգնել այդ «փոցխին»: Մասնավորապես, իր ՔՊ-ի նախընտրական ծրագրում ինչ-որ չարեփոխումներ է նախատեսել Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ:

Մայր Աթոռի վրդովված արձագանքը, բնականաբար, չուշացավ: Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտեց այդ դրսևորումը՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ դրույթները մերժելի են, դրանք Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում են։

«Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի։ Այն հակասում է մեր աշխարհասփյուռ ժողովրդի շահերին, վտանգում է ազգային արժեհամակարգի հիմերը և խաթարում հոգևոր անվտանգությունը»,-հայտարարեց Մայր Աթոռը:

Այս ամենի հետ կապված մեկ այլ նրբերանգ էլ կա: Փաշինյանի ու Հայ առաքելական եկեղեցին ատող նրա քպական նեղ շրջանակի հիմնական թեզերից մեկն էլ այն էր, թե հոգևորականները միջամտում են քաղաքական գործընթացների (թեպետ դա հոգևորականներին արգելված չէ, առհասարակ): Բայց հիմա ստացվում է, որ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթներն իրենց ծրագրի մեջ ընդգրկելով՝ Փաշինյանը ինքն է ուղիղ կերպով հոգևորականներին ու ընդհանրապես Հայ առաքելական եկեղեցին ներքաշում քաղաքական դաշտ:

Ընդհանրապես, Փաշինյանի այդ քայլը՝ Եկեղեցուն իր հայտարարած պատերազմը ՔՊ-ի ծրագրի մեջ մտցնելն ավելին է, քան պարզապես փոցխին կանգնելը: Դա նշանակում է ամբողջ հոգևոր դասին, հավատացյալ բոլոր հայերին լրացուցիչ անգամ տրամադրել սեփական անձի ու այդ անձի գլխավորած խմբակի դեմ: Ընտրությունից 1,5 ամիս առաջ: Դե-դե...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում