Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Քաղաքականություն

Կտրուկ շրջադարձի գինը․ ինչ վտանգներ կարող է բերել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը

Հայաստանի արտաքին քաղաքականության հնարավոր կտրուկ վերադասավորումները շարունակում են մնալ հանրային և փորձագիտական քննարկումների կենտրոնում։ Հատկապես հաճախ է հնչում հարցը՝ ի՞նչ կարող է պատահել, եթե Երևանի և Մոսկվայի հարաբերությունները խզվեն։ Մասնագետները զգուշացնում են, որ նման սցենարը կարող է լուրջ հետևանքներ ունենալ՝ առաջին հերթին անվտանգության և տնտեսության ոլորտներում։

Անվտանգային տեսանկյունից քննարկվում է այն հավանականությունը, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու պարագայում Հայաստանը կարող է զրկվել 102-րդ ռազմաբազայից։ Վերլուծաբանների մի հատվածի գնահատմամբ՝ նման զարգացումը կարող է էապես փոխել տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը և բարձրացնել անվտանգության ռիսկերը՝ հաշվի առնելով առկա լարվածությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Տնտեսական դաշտում ևս հնարավոր հետևանքները ներկայացվում են որպես զգալի։ Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն առևտրային գործընկերներից մեկն է, և հարաբերությունների խզման պարագայում կարող են խաթարվել առևտրային կապերը, առաջանալ շուկաների կորստի խնդիր, ինչպես նաև անհրաժեշտ դառնալ նոր շուկաների որոնում, ինչը, ըստ մասնագետների, ժամանակատար գործընթաց է։ Նշվում է նաև, որ կարող են բարդանալ աշխատանքային միգրացիայի պայմանները՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնելու համար պահանջելով լրացուցիչ իրավական ընթացակարգեր, այդ թվում՝ վիզա և աշխատանքի թույլտվություն։
Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրել է․

«Փաշինյանի՝ Ռուսաստան այցից հետո հռետորաբանությունը ավելի սրվեց։ Սա կարելի է տարբեր ձևով բացատրել, բայց ամենապարզ տարբերակը սա է՝ իշխանությունը զգում է, որ արտաքին դաշտում ինչ-որ բան փոխվում է, և դա կարող է անդրադառնալ ներսի վրա։ Այդ պահին ինչ է անում ցանկացած իշխանություն՝ փորձում է ներսում «սեղմել» դաշտը։ Իսկ ամենաարագ գործիքը խոսքն է՝ կոշտ, ճնշող, երբեմն վիրավորական։ Դա ուղերձ է՝ թե՛ ընդդիմությանը, թե՛ հասարակությանը, որ «մենք պատրաստ ենք գնալ մինչև վերջ»։ Ասեմ, որ «վա բանկ» գնալու պարագայում, արդեն նահանջի տեղ չի թողնում իր համար։ Ամեն ինչ դրվում է մեկ սցենարի վրա, եթե այն աշխատում է՝ պահում ես իշխանությունը, եթե ոչ՝ խնդիրները բազմապատկվում են։ Այսինքն՝ այս ամբողջ կոշտ խոսքը, գռեհիկ բառապաշարը, հարձակվողական տոնը իրականում ավելի շատ խոսում են ոչ թե ուժի, այլ ներքին լարվածության մասին»։

Ընդհանուր առմամբ, փորձագետները նշում են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ձևավորված բազմաշերտ կապերը՝ թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական և մարդկային մակարդակներում, տարիների ընթացքում դարձել են փոխկախվածության համակարգ։ Հետևաբար, հարաբերությունների կտրուկ խզման սցենարը կարող է ունենալ լայնածավալ և երկարաժամկետ հետևանքներ, որոնք կազդեն երկրի ներքին կայունության և յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վիճակի վրա։