Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով

Քեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու. Նարեկ Կարապետյան

«Մարդիկ կան, որ մտածում են՝ մեր ազգը քնել է, մարդիկ կան, որ մտածում էին, մեր ազգը նիրհի մեջ է, իրենք էլ ինչ ուզեն, կանեն։ Եթե նրանք տեսնեին այն, ինչ ես եմ տեսնում, իրենք շատ կվախենային»,-Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ելույթն այսպես սկսեց «ուժեղ Հաաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ ի նկատի ունենալով հրապարակի բազմամարդ լինելը։

Նա բեմից մի մի քանի կադր արեց՝ ցույց տալու, թե ինչ է կատարվում։

«Ձեզ տեսնելով, այսքան միավորված հայ մարդ տեսնելով՝ ես հասկանում եմ, որ մենք հասնում ենք մեր համախմբման երազանքին։ Իմ ժողովուրդ, բազմակի անգամ հավատացած ու հավատը կորցրած, ես գիտեմ, թե քեզ ինչն է հետ պահում մեզ հավատալուց, քեզ բազմաթիվ անգամներ խոսք են տվել, որ անելու են ամեն ինչ, բայց չեն արել, երբեմն հասկանալով, երբեմն չհասկանալով, արել ենք քայլեր, որոնք թուլացրել են մեր երկիրը։ Քեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու»,-ընդգծեց նա։

Կարապետյանն ասաց՝ պատմական այն շրջաններում, երբ մտածել ենք՝ էլ ելք չկա, ճակատագիրը մեր ժողովրդի որդիներից ընտրել է ու ասպարեզ է նետել նրանք, որ փոխեն ընթացքը, ուղղեն մեր երկրի մեջքը։

«10 ամիս առաջ, այն օրը, երբ մենք Սամվել Կարապետյանի հետ այցելեցինք Մայր աթոռ, ես ենթադրել չէի կարող, որ այսօր այստեղ տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների հետ միասին պետք է ազդարարենք փոփոխությունների սկիզբը։ Մեզ առաջնորդել է նախախնամությունը, և մենք, ենթարկվելով նրան, արել ենք և անում ենք ամեն ինչ, որպեսզի բերենք այդ փոփոխությունը, որը մեզ այդքան պետք է»,-ասաց Նարեկ Կարապետյանը։

Կուսակցության ներկայացուցիչը թվարկեց ակնկալվող փոփոխություններից մի քանիսը՝ փոխվելու է մեր երկրի վերաբերմունքը մեր ընտանիքներին, աղքատությանը վերջ դնելու համար Հայաստան հոսելու են միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ իրական ներդրողներից, հայ մարդը պարապ չի մնալու, աշխատելու է և լավ է ապրելու, փոխվելու են մեր քաղաքները, օտար երկրներից վերադառնալու են մեր բակի ընկերները։

«Դրա համար, իհարկե, պահանջվելու են  ժամանակ, քրտնաջան աշխատանք։ Ես վստահ եմ, որ հայկական ամենամեծ կազմակերպություն ստեղծած անձնավարությունը՝ Սամվել Կարապետյանն իր առաջնորդությամբ կբերի այն հաղթական կետին, որ մենք հաղթահարած կլինենք աղքատությունն ու կունենանք բարեկեցիկ երկիր։ Մենք չենք լինելու անցյալի ստվերը, մենք պետք է լինենք բարձունքը ապագայի, բարձր նշաձող դնենք։ Մեր հայրենիքը մանոր-մունր ռեմոնտների համար չի ստեղծվել»,-ասաց բանախոսը։