Բիզնեսի կառավարումը փոխանցում եմ երեխաներիս, ես ծառայելու եմ իմ երկրին․ Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստվում է իր բիզնեսի կառավարումը փոխանցել զավակներին։ Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ մեծ էկրանին ներկայացվեց նրա ելույթը։
««Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ի ընտրություններին գնում է հաղթելու նպատակով։ Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու։ Այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել։ Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններին։ Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ զոհաբերել հանուն իր աթոռի։ ՔՊ-ի կեղծ սրտիկները փոխարինելու ենք մեր հայկական, իրական սրտերով, իսկ մեր սիրտը Հայ առաքելական եկեղեցին է, Արարատ լեռն է»,- հայտարարեց Կարապետյանը։
Նա նշեց, որ ընտրություններին իրենց մեծ հաղթանակ է պետք է, որ կարողանան արագ իրականացնել այն մասշտաբային ծրագրերն ու փոփոխությունները, որոնց վաղուց արժանի է հայ ժողովուրդը։
«Ուժը ձեր ձեռքերում է, դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն։ Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը դեպի լավագույն ապագա»,- ասաց Կարապետյանը։
Նա ներկայացրեց նաև, թե իրենց քաղաքական ուժն ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարելու։
«Մենք ուժեղ ենք լինելու Մոսկվայում, մենք վերականգնելու ենք խաթարված հարաբերությունները։ Մենք ուժեղ ենք լինելու Վաշինգտոնում, Լոնդոնում, ինչպես նաև Պեկինում։ Վարչակարգը քայքայել է սփյուռքի հետ հարաբերությունները։ Մեր քաղաքական ուժը կարող է վերականգնել թե՛ հարաբերությունը, թե՛ սփյուռքի հետ վստահությունը հայրենիքի հանդեպ»,– ասաց Կարապետյանը։
Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքից հետո մասնակիցները քայլերթ սկսեցին Երևանի կենտրոնական փողոցներով։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ