Բրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինը
Ապրիլի 14-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ քննարկել է մայիսին Հայաստանում կայանալիք գագաթնաժողովի կազմակերպչական և քաղաքական հարցերը։ Այս հանդիպումը հերթական ազդակն է, որ Երևանը շարունակում է խորացնել համագործակցությունը եվրոպական ուղղությամբ՝ միաժամանակ գտնվելով բարդ հարաբերությունների փուլում Ռուսաստանի հետ։
Չնայած Մոսկվայի հստակ ազդակներին, որ եվրոպական ուղղությամբ կտրուկ մերձեցումը կարող է վերանայել դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունը, Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվում նախատեսված ծրագրերից։ Մայիսի 4-5-ը Երևանում նախատեսվող եվրոպական գագաթնաժողովը ոչ միայն դիվանագիտական կարևոր իրադարձություն է, այլև կարող է դառնալ հայ-ռուսական հարաբերություններում հերթական լարվածության կետը։ Մասնակիցների թվում լինելու են այն երկրների ղեկավարները, որոնք բացահայտորեն ներգրավված են Ռուսաստանի հետ առկա հակամարտության քաղաքական աջակցության գործընթացում, ինչը լրացուցիչ զգայունություն է հաղորդում իրավիճակին։
Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանվում են կայուն և գործընկերային մակարդակում։ Սակայն տնտեսական և վարչական դաշտում արձանագրվող գործընթացները վկայում են հակառակ միտումների մասին։ Ջերմուկի արտադրանքի հետ կապված քրեական գործի վերաբացումը, հայկական արտահանման նկատմամբ խստացված վերահսկողությունը, ինչպես նաև ռուսական շուկայում գործող ընկերությունների առջև առաջացող բյուրոկրատական խոչընդոտները արդեն իսկ լուրջ անհանգստություն են առաջացնում գործարար շրջանակներում։
Այս գործընթացները դեռևս հիմնականում ազդում են խոշոր բիզնեսի վրա, սակայն դրանց շարունակականության դեպքում ազդեցությունը կարող է տարածվել նաև լայն սպառողական շուկայի վրա։ Հայկական տնտեսության համար ռուսական ուղղությունը շարունակում է մնալ առանցքային, և ցանկացած կտրուկ փոփոխություն այդ հարաբերություններում անմիջապես անդրադառնում է ներմուծման, արտահանման և աշխատուժի տեղաշարժի վրա։
Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական հավասարակշռության խախտումը բերում է ոչ միայն դիվանագիտական, այլև տնտեսական ռիսկեր։ Երբ քաղաքական որոշումները չեն ուղեկցվում ռիսկերի հաշվարկով և փոխհատուցման մեխանիզմներով, դրանց հետևանքները կրում է առաջին հերթին հասարակությունը։
Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում մեծ վնասներ կկրի հասարակ ժողովուրդը, իսկ տնտեսությունը կհայտնվի կոլաբսում։ Հիշեցնենք, որ ՌԴ-ում արդեն իսկ հայկական մի քանի ընկերությունների հանդեպ կիրառվել են սանկցիաներ, մեկ ընկերության դեպքում արգելվել է արտադրանքի մատակարարումը, իսկ Ջերմուկի գործով քրեական գործը բացվել է։ Փորձագետները կարծում են, որ այս ամենը այս ընկերություններով չի սահմանափակվի։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...