Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները

«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ին

«Մենք վստահ ենք, որ Սամվել Կարապետյանի ազատ արձակման պարագայում, երբ նա հնարավորություն կստանա շփվել իր հայրենակիցների հետ, Հայաստանում ավելի կուժգնանա մեծ փոփոխությունների ալիքը ու դրա արդյունքում մեր երկիրը վերջապես կհասնի փոփոխության։ Մենք արդեն հոգնել ենք այս աղքատության մեջ մեր երկիրը տեսնել։ Մենք արդեն հոգնել ենք, որ իշխանություններն այսօրվա պես ժամերով, անհարգալից արտահայտություններ են թույլ տալիս, որ ոչինչ չեն անում մարդկանց կյանքը բարելավելու, Հայաստանի ամեն քաղաքում մարդկանց կյանքը փոխելու համար։ Ութ տարվա ընթացքում միայն խոսքեր եւ վիրավորանքներ ենք տեսնում»,– ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Իր բնութագրմամբ՝ այն բառապաշարը, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին․ «Դա լեզվամտածողություն է, այն լեզվամտածողությունը, որ իրենք օգտագործում են, հատուկ է իրենց, իրենց ոճին։ Ինչ վերաբերվում է իրենց հաղթանակին կամ պարտությանը՝ իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակ է։ Դա մասնագետների գնահատականն է, մենք միշտ վստահում ենք մասնագիտական կարծիքին, հարցումներին, մասնագետների գնահատականներին»։

Ի դեպ, նա ցույց տվեց ոստիկանության գվարդիայի մեքենաները, որոնք մի քանի օր է՝ կայանած են դատարանի բակում՝ ասելով. «Գիտե՞ք ինչն է հետաքրքիր, այս մեքենաները մենք ենք նվիրել պետությանը։ Մենք ենք այս մեքենաները արտադրել եւ նվիրել ենք մեր պետությանը, իսկ այսօր նրանք եկել են եւ սրանով բերել են բարերար Սամվել Կարապետյանին»։

Ինչ վերաբերվում է երեկ հրապարակված ձայնագրություններին, «Ուժեղ Հայաստանի» կողմից իբրեւ ընտրակաշառք բաժանելու «ապացույցներին», Նարեկ Կարապետյանն ասաց, որ դրանք որոշ դեպքերում մոնտաժված են, որոշ դեպքերում՝ սադրանք։ Չբացառեց, որ այս օրերին իշխանական տարբեր շրջանակների կազմակերպմամբ մարդիկ զանգահարեն, օգնություն խնդրեն եւ փորձեն այդ զրույցը ներկայացնել իբրեւ ընտրակաշառք։ Մասնավորեցրեց, օրինակ` Գոհար Ղումաշյանի զրույցը եղել է պատերազմի 104-ամյա վետերանի հետ, որին իրենք արդեն մի քանի տարի է՝ աջակցում են։

Մանրամասները՝ տեսանյութերում

«Սամվել վարչապետ», «Ազատություն Սամվել Կարապետյանին» վանկարկումներով՝ ցուցարարները «Երազ» այգուց քայլեցին մինչեւ Հակակոռուպցիոն դատարան, որտեղ ընթանում է «Ուժեղ Հայաստան» ուժի վարչապետի թեկնածու, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի գործով նիստը։