Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները

Այս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք Չալաբյան

Այս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում, ուր հանդիպումներ և քննարկումներ են ունեցել Եվրախորհրդարանի «Եվրոպական հայրենասերներ»համաեվրոպական խմբակցության մի շարք առաջատար անդամների հետ։
 
Երբ մենք խոսում ենք Եվրամիության մասին, հաճախ ասոցացնում ենք այն Շարլ Միշելի կամ Ուրսուլա ֆոն դեր Լայնենի հետ՝ գործիչներ, որոնք փաստացի հովանավորում են Հայաստանում գործող բռնատիրական վարչախումբը, և որոնք նաև օժանդակեցին նրան Արցախի հանձնման ամոթալի գործում: Սակայն Եվրոպայում կան նաև այլ ուժեր, որոնք ընգծված ընդդիմության մեջ են գտնվում այս գծին, պարբերաբար իրենց ձայնն են բարձրացնում Հայաստանի և Արցախի օգտին, հաճախ են այցելում Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և վարչախմբի ներկայացրած կեղծիքները դիմակազերծելու նպատակով:
 
Այդպիսի ուժերից մեկը Բելգիայի խոշորագույն ընդդիմադիր «Ֆլամանդական շահ» կուսակցությունն է, որի պատվավոր նախագահ Գերոլֆ Աննեմանսի հրավերով մենք այցելեցինք Բրյուսել, և հանդիպեցինք «Եվրոպական հայրենասերներ»-ի անդամ մի շարք ազգային պատվիրակությունների հետ: Մասնավորապես, մենք հանդիպումներ ունեցանք ֆրանսիական պատվիրակության պատգամավոր Վիրջինիա Ժորոնի, իտալական պատվիրակության ղեկավար Պաոլո Բորչիայի, պորտուգալական պատվիրակության պատգամավոր Տիագո Մորեյրա դե Սայի, ու նաև բելգիական պատվիրակության ընդլայնված կազմի հետ։ Մեզ ընդունեց նաև «Ֆլամանդական շահ» կուսակցության գործող նախագահ Թոմ վան Գրիկենը։
 
Այս հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք հարցերի բավական լայն սպեկտր՝ մասնավորապես ԵՄ-ի և Հայաստանի երկարաժամկետ համագործակցության հնարավորությունները, հարավկովկասյան տարածաշրջանում ԵՄ դերակատարությունը, այլ ուժային կենտրոնների հետ բալանսավորված հարաբերություններ պահպանելու անհրաժեշտությունը, Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքը և ԵՄ քաղաքական դերակատարությունն այս հարցում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվացումը, Հայաստանում իրական ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ վարչախմբի իրականացված ամոթալի արշավը, և այլն:
 
Բազմաթիվ հարցերում մենք տեսել ենք հայացքների զգալի ընդհանրություն, որը լավ հիմք է տալիս մեր հետագա համագործակցության համար: Մենք հետևողականորեն շարունակելու ենք այս աշխատանքը՝ ընդարձակելու Հայաստանի արտաքին քաղաքական կապերի աշխարհագրությունը և մեր բարեկամների ու գործընկերների շրջանակը, մինչ այդ կիսվում եմ այս այցից մի շարք հիշարժան պահերով: