Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները

Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն

17-ը ապրիլի, 2026 թ, Երևան. Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր.  Team Telecom Armenia-ն և Koreez համահայկական կրթական ծրագիրը նախաձեռնել են նոր համագործակցություն՝ միավորելով ուժերը դպրոցականների կրթության զարգացման նպատակով: Team Telecom Armenia-ի բաժանորդները այսուհետ կարող են հեշտությամբ օգտվել Koreez կրթական հավելվածից՝ անմիջապես My Team հավելվածի միջոցով:

Koreez հավելվածը ժամանակակից կրթական հարթակ է, որտեղ աշակերտները կարող են յուրացնել ամբողջ դպրոցական ծրագիրը և գիտելիքներով մրցել ընկերների հետ: Հավելվածի բովանդակությունը հիմնված է Հայաստանի պետական հանրակրթական ծրագրի վրա և հնարավորություն է տալիս աշակերտներին սովորել խաղային ձևաչափով, հավաքել միավորներ և բարձրանալ առաջատարների աղյուսակում:

«Այսօր երեխաները բավականաչափ ժամանակ են անցկացնում թվային միջավայրում, և Team-ը կարևորում է այդ ժամանակի որակյալ և արդյունավետ օգտագործումը։ Koreez-ի հետ համագործակցությամբ մենք առաջարկում ենք լուծում, որը համադրում է ժամանցն ու ուսուցումը՝ ապահովելով անվտանգ և օգտակար միջավայր երեխաների զարգացման համար»,-նշում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը:

«Այսօր երեխաների ուշադրության, հետաքրքրությունների և ընկալումների ձևավորման գլխավոր միջավայրերից մեկը թվային աշխարհն է։ Koreez-ում մենք կատարելագործում ենք այդ մոտեցումը՝ կրթությունը վերածելով խաղի, ինչի շնորհիվ սովորելը դառնում է հետաքրքիր, մրցակցային և մոտիվացնող գործընթաց։ Team Telecom Armenia-ի հետ այս համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս պարզ և ժամանակակից, բայց միևնույն ժամանակ որակյալ կրթությունը առավել հասանելի դարձնել հազարավոր աշակերտներին։ Koreez-ը պարզապես հավելված չէ․ այն կրթական շարժում է, որը փոխում է երեխաների վերաբերմունքը սովորելու նկատմամբ, ինչի շնորհիվ էլ ձևավորվում է իրենց ապագան՝ գիտելիքը դարձնելով ամենամեծ ուժը»,-նշում է Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը։

Team Telecom Armenia-ի բաժանորդները կարող են հեշտությամբ ակտիվացնել ծառայությունը անմիջապես իրենց բջջային հաշվեկշռից՝ առանց բանկային քարտի անհրաժեշտության:

Ծառայությանը հնարավոր է միանալ նաև My Team հավելվածի «Խաղեր» բաժնում, որտեղ ներկայացված են բաժանորդագրության տարբերակներն ու ակտիվացման քայլերը: Բաժանորդագրությունը հասանելի է ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդներին:

Նոր ծառայության ներդրմամբ Team Telecom Armenia-ն ընդլայնում է կրթական թվային ծառայությունների հասանելիությունը՝ առաջարկելով ժամանակակից և հասանելի լուծումներ, որոնք միավորում են տեխնոլոգիան, ուսուցումն ու օգտատիրոջ հարմարավետությունը։

Koreez-ի ծառայությունների մասին ավելին իմանալու և բաժանորդագրությունը ակտիվացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով:

 

Team Telecom Armenia-ի մասին

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում ընկերությունն աջակցում է տեխնոլոգիական, կրթական ու գիտական, ինչպես նաև բնապահպանական նախագծերի իրագործմանը, նպաստում հայկական բովանդակության ստեղծմանն ու տարածմանը, մարզերի զարգացմանը ու թիմային ոգին խրախուսող մարզաձևերի ու նախաձեռնությունների իրականացմանը:

Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]