Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում
«Փոփոխություններ լինելու են, շատ շուտով ուժեղ Հայաստան ունենալու ենք»,- Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանը։
news.am-ի հաղորդմամբ, Կարապետյանն ասել է. «Պատվարժան դատարան, փաստաբան Վարդևանյանն ամեն ինչ շատ հուզիչ ու համոզիչ ներկայացրեց, ներկայացրեց բոլոր ապօրինությունները, որ գոյություն ունեն այս մեղադրանքի մեջ։
Ուզում եմ ավելացնել` մեր իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի անդամների դեմ, որ կանխեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը, բայց դա չի հաջողվելու, շատ շուտով մենք ուժեղ Հայաստան ունենալու ենք»։
Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստում քննվում է Կարապետյանի խափանման միջոցի հարցը։
«Ազատության» հաղորդմամբ, Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված է 4 միլիարդ դրամ գրավ, ինչը Հայաստանի պատմության մեջ ամենամեծ գրավն է, անցած 10 ամսում երբեք որևէ խախտում թույլ չի տվել: Ըստ Վարդևանյանի, այս մեղադրանքի հետ կապված նույնիսկ այս գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը նախաքննության փուլում գտել է, որ չկա հիմնավոր կասկած: Նույն այս դատավորն է ամիսներ առաջ Կարապետյանին ենթարկել տնային կալանքի։
Արամ Վարդևանյանը դատարանին առաջարկել է ավելացնել գրավի չափը ևս 400 միլիոն դրամով:
Ընդմիջում է հայտարարվել: Դատավոր Վահե Դոլմազյանը հայտնել է, որ օրենքի մեկ դրույթ պետք է նայի, որը վերաբերում է Պրոբացիայի ծառայությանը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...