Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները
Տնտեսություն

Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի

Team Telecom Armenia-ում Երկրի օրը նշանավորվում է նոր ձեռքբերմամբ՝ ընկերությունը հաջողությամբ անցել է ISO 14001:2015 բնապահպանական կառավարման համակարգի աուդիտը և արժանացել համապատասխան հավաստագրի։

ISO 14001:2015 հավաստագիրը արձանագրում է, որ Team-ում ներդրված բնապահպանական կառավարման համակարգը և գործելակերպը համապատասխանում են միջազգային լայնորեն ընդունված չափանիշներին։ 

Հավաստագիրը նաև հաստատում է Team-ի հանձնառությունը՝ նվազեցնելու շրջակա միջավայրի վրա ազդեցությունը՝ ընկերության գործունեության արդյունքների չափման, բնապահպանական ռիսկերի բացահայտման և շարունակական կատարելագործման նախաձեռնությունների միջոցով։

«Team-ում վստահ ենք՝ իրական առաջնորդությունը սկսվում է պատասխանատվությունից։ Մեր նպատակը ոչ միայն նորարար տեխնոլոգիաների զարգացումն է, այլև այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է շրջակա միջավայրի հանդեպ հարգանքով։ ISO 14001:2015 հավաստագրումը մեզ համար պարտավորեցնող է՝ վստահությամբ շարունակելու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մեր ռազմավարությունը՝ ապացուցելով, որ կայուն զարգացումը բիզնեսի հիմքն է»,-ասում է Team Telecom Armenia-ի բնապահպանության և սոցիալական հարցերով փորձագետ Արևիկ Մկրտչյանը:

Team-ը շարունակաբար ներդնում է էներգաարդյունավետ լուծումներ՝ կապի և հաղորդակցության էներգապահովման համար օգտագործելով արևային էներգիա։ 2025 թվականին ընկերության արևային կայանները 2024 թվականի նկատմամբ ավելացրել են  իրենց արտադրանքը շուրջ 14%-ով, 2023-ի նկատմամբ՝ 77%-ով։ 

Team-ի ընդհանուր էներգասպառման մեջ վերականգնվող և զրոյական արտանետմամբ էներգիայի մասնաբաժինն արդեն կազմում է 18%՝ յուրաքանչյուր տարի ապահովելով  շարունակական աճ։   

Team Energy արագ լիցքավորման կայանների ցանցն այժմ Հայաստանի ողջ տարածքում գործարկել է ավելի քան 130 կայան։ Ընկերության ավտոպարկը շարունակաբար համալրվում է էլեկտրական մեքենաներով. անձայն շարժիչներով և զրոյական արտանետումներով մեքենաների մասնաբաժինն արդեն կազմում է շուրջ 30%։  


Team-ի ռազմավարական ծրագրի՝ NGN ցանցի կառուցման արդյունքում պղնձե մալուխները փոխարինվում են օպտիկամանրաթելային ցանցով, ինչը էականորեն նվազեցնում է ածխածնի երկօքսիդի արտանետումները։ 

2025 թվականին Team-ը շարունակել է նվազեցնել իր ջերմոցային գազերի արտանետումները՝ նպատակ ունենալով մինչև 2029 թվականը նվազեցնել արտանետումները 40%-ով՝ ապահովելով շարունակական կայուն զարգացում։   

Team-ը պարբերական աշխատանքներ է իրականացնում նաև թափոնների կրճատման ուղղությամբ: Էլեկտրոնային թափոնների (e-waste) ստեղծումից խուսափելու համար ընկերությունը վերանորոգում և կրկնօգտագործում է կապի ապահովման սարքերը։ Այսպիսով, 2025-ին ավելի քան 16 հազար հեռահաղորդակցության էլեկտրոնային սարք չի հայտնվել աղբավայրում, այլ վերանորոգվել, արդիականացվել և կրկնօգտագործվել է՝ նախորդ տարվա համեմատ աճելով 28%-ով։  

Նախորդ տարվա համեմատ թղթի վերամշակման ծավալները նույնպես աճել են` 2024 թվականին վերամշակման է հանձնվել ավելի քան 6 տոննա թուղթ և ստվարաթղթե տուփ, իսկ 2025 թվականին այս թիվը հասել է 8.6 տոննայի։ Թղթի թափոններ չկուտակելու համար Team-ի բոլոր մասնաճյուղերում հասանելի է eSIM ծառայությունը, և ներդրված է E-pen (էլեկտրոնային գրիչ) տեխնոլոգիան։ 

Team Telecom Armenia-ն շարունակելու է կայուն զարգացմանն ու բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի դրսևորմանն ուղղված իր ռազմավարությունը՝ ներդնելով նորարար տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են և՛ արդյունավետություն, և՛ շրջակա միջավայրի պաշտպանություն։