Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները

Արդարադատություն, թե հովանավորչություն․ Ի՞նչ է իրականում կատարվում մանկավարժական համալսարանում

ishkhanutyun.am-ը գրում է․

Ապրիլի 18-ին հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանին և իր որդուն, մի շարք մեղադրանքներ առաջադրելով, որոնց մեջ էր պաշտոնական դիրքի չարաշահումը և պաշտոնեական կեղծիքը։

Սակայն ի զարմանս շատ շատերի վերջինիս աշխատանքային գործունեությունը չկասեցվեց։ Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին ձերբակալվեցին բուհի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ, որոնք իրենց ներկայացված տարբեր մեղադրանքները չեն ընդունել և գործը ուղարկվել է դատարան, սակայն նրանց աշխատանքային գործունեությունը կասեցվել է։

Այն, որ վերջիններս որևէ մեկի հովանավորչությունը չէին վայելում, դա պարզից էլ պարզ է, և հենց ԿԳՄՍ նախարարի հրամանով նրանց առջև փակվեցին բուհի դռները և անգամ թույլ չտրվեց բուհ մտնել, ինչն ըստ էության մարդու իրավունքների կոպտագույն խախտում էր։ Այս արարքը դեռ այն ժամանակ անգամ իրավապահներին էր զարմացրել։

Իսկ այսօր, Մարիամ Իսպիրյանը նստած է իր աշխատասենյակում, և կարծես թե բարեհաջող մոռացել է իր հետ կատարվածը և բանիմաց դեմքով նկարվում է բուհի կայքում տեղադրված տեղեկատվության համար։ Սակայն հասարակությունը սպասում է վերջինիս աշխատանքային գործունեության կասեցմանը, այլ ոչ նման հրապարակումներին։

Համալսարանում պնդում են, որ Մարիամ Իսպիրյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նշանակված կադրերից և վայելում է նրա բարձր հովանավորչությունը, և անգամ կատարված ենթադրյալ հանցագործությունը հիմք չի դառնում նրա գործունեության կասեցման համար։

Համալսարանական համայնքը տարակուսում է, ինչու՞ կասեցվեց բարձր հարգանք վայելող ռեկտորի և մյուս պրոռեկտորի աշխատանքային գործունեությունը և ինչո՞ւ է Մարիամ Իսպիրյանը, ընդունելով իր հանցագործություն կատարելու փաստը, այսօր համալսարանում։ Միևնույն ժամանակ փաստում են, որ նրա հովանավորներից է ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան ՔՊ–ական փարաքարցի Նարեկ Մկրտչյանը։

Մենք ականատես եղանք, թե ինչպես Մկրտչյանը ազատեց հանցագործության մեջ մեղադրվող եղբորը քրեական պատասխանատվությունից և ինչ կատակերգության վերածվեց այդ գործը, հիմա էլ ականատես ենք մեկ այլ անօրինականության, սակայն այս անգամ կրթական ոլորտում։ Ինչպե՞ս են այս հարցին պատասխան տալու ՀՀ դատախազությունը և ՀՀ ԿԳՄՍ նախարարը։

Հուսանք համալսարանի դռները այս անգամ ևս կփակվեն իրական՝ մեղքը ընդունած հանցագործի առջև։
Կարծում ենք այս հարցը շատերին է հուզում և շատերն են սպասում արդարությանը։ Իսկ մենք շարունակում ենք հետևել իրադարձությունների բացահայտմանը և իհարկե օրենքի ուժի գերակայմանը։