Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել
Տնտեսություն

Ոչ մեկը չի կարող ասել՝ հորս արև 1 մլրդ ներդրում եմ արել. բանկային շրջանառությունը հատիկ-հատիկ պետք է լինի, եթե չեղավ՝ խնդիր է. Փաշինյան

Այնտեղ, որտեղ իրական տնտեսության մասին է խոսքը, իրական գործունեության մասին, մենք պետք է աջակցենք այդ մարդկանց։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ այդ աշխատանքի արդյունքում, եթե կարճաժամկետում կամ միջնաժամկետում ոչ, ապա երկարաժամկետում իրենց ծախսած գումարը հետ է գալիս, դեռ մի բան էլ ավելի։ 

«Գյուղատնտեսության մասին մեր պատկերացումն այն է, որ մարդը կռացած, ձեռքերը ճաքած և իր տարիքից մի 30 տարի ավելի ծերացած է: Ո՛չ, այդպես չէ: Այսօր այդ տնտեսություններում, սկսած նրանից, թե աշխատողներն ի՞նչ պայմաններում են սնվում, էական չէ՝ տնի՞ց են բերում, թե այնտեղ տեղում պատրաստվում է, այսինքն՝ այս ամեն ինչը հաշիվ է, չէ՞։ 

Այս ամեն ինչը հաշիվ է, և մենք պետք է գնանք միանշանակ աջակցության ճանապարհով, որովհետև եթե մենք մեր թղթային կարգավորումներով նայենք, մեր իդեալական որոշումները կյանքում ոչ մի էֆֆեկտ չեն ունենում, կարող ենք այսպես ոսկեջրած «ռամկա» գցենք ու պատին կախենք, հետո ասենք՝ տեսե՛ք՝ ինչ լավ է ձևակերպված, չէ՞, ինչ ոսկեղենիկ հայերենով է գրված, բայց կյանքում դա բան փոխո՞ւմ է, թե՞ ոչ»,-նշել է վարչապետը:

Նա ասել է, որ պետք է գնան կյանքի հետևից, նրա՝ ինչն իրական պահանջ ունի, բայց իրենց ստանդարտներով:

«Ծախսերը պետք է լինեն միանշանակ անկանխիկ, ոչ մեկը չի կարող գալ, ասել՝ հորս արև, մեկ մլրդ ներդրում եմ արել: Որ պահին ես ուզեցի, ասացի՝ բերեք այդ մեկ մլրդ-ի ներդրումը, բանկային համակարգով շրջանառությունը ցույց տվեք, պետք է հատիկ-հատիկ, պլյուս-մինուս կարող է լինել 500,000 դրամ այդ մեկ միլիարդի մեջ։ Եթե որևէ տեղով այս հաշվարկը չեղավ, ուրեմն պրոբլեմ կա»,-մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը։