Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ

«Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունը

Օրերս հրապարակվել է ևս մեկ միջազգային զեկույց, որը հերթական անգամ քանդում է իշխանության կողմից տարիներ շարունակ քաղաքացիներին հրամցվող՝ ծաղկող ու բարգավաճող Հայաստանի մասին թեզը։ Ավելին, այս զեկույցը հետաքրքրական է նաև այն տեսանկյունից, որ, երբ դեռ նախորդ տարվա դեկտեմբերին հայտնի դարձավ, որ պետական համակարգում «պարգևավճար» ձևակերպման անվան տակ արհեստականորեն բարձրացվել են նախարարների աշխատավարձերը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես արդարացում, բերում էր արդյունավետ աշխատանքի հանգամանքը։ Մինչդեռ իրականում հերթական անգամ փաստերով ապացուցվում է հակառակը։

Խոսքը Համաշխարհային բանկի «Համաշխարհային կառավարման ցուցանիշների» (Worldwide Governance Indicators-WGI) վերլուծության մասին է։ Թեև այս վերլուծությունը մեկ միասնական ինդեքս չի հաշվարկում, սակայն, վերլուծելով ավելի քան 30 աղբյուրներ, տալիս է պետական կառավարման տարբեր ուղղությունների վերաբերյալ համապարփակ պատկեր յուրաքանչյուր տարվա համար (վերջինը 2024 թվականի համար)՝ ոչ թե քարոզչական, այլ օբյեկտիվ։ Իշխանության կողմից տարիներ շարունակ կառուցված «առաջընթացի» նարատիվը փաստացի բախվում է թվերի անհերքելի իրականությանը։

Զեկույցը հստակ արտացոլում է, որ «հետհեղափոխական ձեռքբերումները» եղել են կարճատև էյֆորիայի արդյունք, ոչ թե համակարգային փոփոխությունների հետևանք։ 2018–2019թթ. գրանցված որոշակի դրական տեղաշարժերը ոչ միայն չեն ամրապնդվել, այլև հաջորդող տարիներին կարևոր նշանակություն ունեցող ուղղություններով փոխարինվել են նկատելի հետընթացով։

Առավել մտահոգիչ է «Քաղաքական կայունություն և բռնության բացակայություն» (Political Stability and Absence of Violence) ցուցանիշի պատկերը. եթե 2019-ին ցուցանիշը բավական բարձր էր, ապա 2024-ին կտրուկ անկում է գրանցվել։ Ընդ որում, 2024-ի արժեքից ավելի ցածր վերջին անգամ եղել է 2000 թվականին։

Հիշեցնենք, որ իշխող քաղաքական ուժի քարոզչական ողջ խոսույթը հիմնված է «նախկինների», «նախկինում գործող կարգերին վերադարձ չի լինելու» թեզի վրա, մինչդեռ իրենք, «նախկինների» համեմատ կառավարման արդյունավետության շատ ավելի ցածր մակարդակով, իրենց իսկ կառավարման մեթոդներով սահուն վերադառնում են այդ անցյալին։

«Կառավարության արդյունավետություն» (Government Effectiveness) ցուցանիշի դեպքում պատկերն ավելի խոսուն է. գործող իշխանության իշխանավարման տարիներին գրանցված ամենաբարձր արդյունքը (2018թ.) նախկին իշխանության տարիների արժեքներից գերազանցում է միայն 2008 թվականին, իսկ 2024-ի մակարդակից ավելի ցածր արդյունք նախորդ իշխանության ոչ մի տարում չի եղել։ Այլ կերպ ասած՝ ՔՊ-ական իշխանության տարիների լավագույն արդյունքը հազիվ է գերազանցում նախկին իշխանության ամենացածր ցուցանիշներից մեկը։

«Կարգավորման որակ» (Regulatory Quality) ցուցանիշի մասով 2004 թվականից ի վեր էական փոփոխություն չի արձանագրվել, իսկ 2024-ի արժեքը նախորդ իշխանության իշխանավարման տարիներից գերազանցում է միայն 2014-ի մակարդակին, այն էլ՝ աննշան։ Այսինքն՝ երկու տասնամյակ գրեթե անփոփոխ մնացած այս ցուցանիշը գործող իշխանության օրոք չի արձանագրել որևէ բեկում, ինչը վկայում է համակարգային բարեփոխումների բացակայության մասին՝ անկախ հնչեցվող խոստումներից։

Ինչ վերաբերում է «Քաղաքացիների ձայն և հաշվետվողականություն» (Voice and Accountability) ցուցանիշին, ապա այն 2018թ. կտրուկ աճել է և ընդունել իր առավելագույն արժեքը, սակայն հետագա տարիներին նվազել է։

Թեև ցուցանիշի 2024-ի արժեքը դեռ բարձր է 2017-ի մակարդակից, այնուամենայնիվ, ցուցանիշի վերջին տարիների արժեքները ևս վկայում են, որ սկզբնական էյֆորիան երկար չի պահպանվել։ Թերևս, սա Նիկոլ Փաշինյանի կառավարման ամենախոսուն քաղաքական գնահատականն է։ Արդյունքում՝ այսօր արդեն ակնհայտ է, որ խոստացված ժողովրդավարական որակական թռիչքը վերածվել է հետընթացի, իսկ հանրային վստահությունը՝ իշխանության կողմից սպառվող ռեսուրսի։

Այսպիսով, ձևավորվում է մի պարզ, բայց քաղաքական առումով կարևոր եզրահանգում․ 2018-2019թթ. փոփոխություններից հետո խոստացված համակարգային բեկումը չի կայացել։

Իշխանության հռչակած «նոր Հայաստանը» մնացել է հայտարարությունների մակարդակում, իրական կառավարման ցուցանիշները վկայում են հակառակի մասին՝ կառավարման դեգրադացիայի, ինստիտուցիոնալ թուլացման և երկարաժամկետ զարգացման օրակարգի բացակայության մասին։ Ավելին, «հեղափոխական» մանդատը չի կարող անվերջ ծառայել որպես արդարացում կառավարման բացթողումների համար։

Այս պայմաններում «բարգավաճման» մասին խոստումներ շռայլելն արդեն ոչ թե լավատեսություն է, այլ՝ իրականությունից կտրված քաղաքական մանիպուլյացիա։ Եվ առաջ է գալիս ամենակարևոր հարցը․ այս ամբողջ պատկերի, ձախողված խոստումների և մսխված հանրային վստահության պայմաններում ինչո՞ւ պետք է ժողովուրդն այս նույն ուժին կրկին իշխանություն վստահի։