Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ

Գագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Միքայել Մելքումյան

Ի պատասխան սույն թվականի ապրիլի 27-ին «ՍիվիլՆեթ»-ի՝ «Վարկառուների իրական թիվը Հայաստանում. իրական տվյալներն ու Ծառուկյանի և Սուքիասյանի պնդումները» խորագրով հրապարակման՝ ցանկանում եմ նշել, որ ինչպեսև արձանագրել եմ վերը նշյալ հրապարակման մեջ, ՀՀ-ում վարկառուների թիվը գերազանցում է 2 մլն 400 հազարը: Այս ցուցանիշը ներառում է ինչպես բանկերի, այնպես էլ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը: Ընդ որում, պետք է նշեմ, որ այս թվաքանակը 2021-ից հետո աճել է առնվազն 300 հազարով՝ հաշվի առնելով նաև այն, որ վարկերի նկատմամբ պահանջարկը փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև կառուցապատման ոլորտի կողմից շեշտակի աճել է:
 
Վարկերի ընդհանուր ծավալը վերջին 5 տարում, մասնավորապես՝ 2021-ից սկսած, 4-4,5 տրլն դրամից, 2026-ի փետրվարի դրությամբ, հասել է 8 տրլն-ից ավելին և մեր մատնանշած 7 տրլն-ից ավելի գումարը վերաբերում է 2025-ի կեսերի տվյալներին:
 
Փաստորեն այս թվերի համադրությունը ցույց է տալիս, որ վարկերի ծավալը ոչ միայն բացարձակ թվով է աճում, այլև՝ վարկառուների կամ որ նույնն է՝ վարկերի թվաքանակի կտրվածքով: Իսկ դա նշանակում է, որ երբ Ծառուկյանն ասում է՝ 2 մլն 450 հազար վարկառու, խոսքը վերաբերում է վարկերի միավորների թվաքանակին: Ընդ որում, պետք է ընդգծել, որ մեկ մարդը կարող է ունենալ մի քանի վարկ:
 
Բացի այդ, բավական է նշել, այդ 8 տրլն դրամ կազմող վարկերի ծավալում 2 տրլն-ից ավելին սպառողական վարկերն են, 2 տրլն-ից մի փոքր պակաս՝ հիփոթեքային վարկերը, և եթե մենք 2 տրլն-ից ավելի սպառողական վարկեր կազմող գումարը հարաբերենք միջին սպառողական վարկերի ծավալին, այն է՝ 1-1.5 մլն դրամ, կստանանք 1,5-2 մլն միավոր վարկ: Եթե դրան էլ ավելացնենք հարյուր հազարավոր հիփոթեքային վարկերը, ապա ակնհայտորեն հիմնավորված է Ծառուկյանի հնչեցրած վարկերի թվաքանակը: Ակնհայտ է, որ վերջին 5-6 տարում ՀՀ-ում, հատկապես Երևանում, տարեկան կառուցվել են 300-400 բարձրահարկ, բազմաբնակարան շենքեր, յուրաքանչյուրը՝ 100-200 բնակարաններով, իսկ դրանց ճնշող մեծամասնությունը գնված է հիփոթեքային վարկերով: Դրան էլ պետք է ավելացնել հիփոթեքային վարկերով ձեռք բերված այլ շենք-շինությունները: Այսպիսով, հիփոթեքային վարկ ձեռք բերողների թիվը կարող է անցնել 500,000-ը:
 
Հաջորդ.
Ինչ վերաբերում է ավանդների ծավալին և թվաքանակին, ապա տողերիս հեղինակը՝ ես, պատգամավոր եղած ժամանակ հեղինակել եմ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման շեմը բարձրացնելու մասին» ՀՀ օրենքները, որոնց շրջանակներում մանրակրկիտ տեղեկատվություն ունեի և ունեմ ավանդների ծավալի, կառուցվածքի և դինամիկայի վերաբերյալ վերջին 15 տարիների ընթացքում:
 
Մեկ բան ակնհայտ է, որ վարկ չեն վերցնում ավանդ ձևակերպելու համար. դա, համաձայնեք, խիստ անտրամաբանական կլիներ:
 
Ընդ որում, ՀՀ-ում ավանդատուների 98,5 տոկոսն ունի մինչև 16 մլն դրամի ավանդներ, իսկ 1,5 տոկոսը՝ դրանից ավելի խոշոր ավանդներն են: Փաստորեն, մենք տեսնում ենք, որ ավադատուները և վարկառուները տարբեր մարդիկ են՝ չնայած որոշ, ոչ մեծաթիվ համընկնումներ կարող են լինել:
 
Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը:
 
Միքայել Մելքումյան
տնտեսագետ