Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել

ՀՀ իշխանությունը կրկին հիշել է Հռոմի ստատուտը

Առաջին անգամ Հայաստան է ժամանել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեն։ Նրան ընդունել են մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։ Ուշագրավ է, որ գրեթե բոլոր հանդիպումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում հատուկ ընդգծվում է Հռոմի ստատուտը։ Հիշեցնենք՝ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ, Հռոմի ստատուտին միացած 124-րդ մասնակից պետությունը և 19-րդ պետությունը Արևելյան Եվրոպայի խմբից։

Երբ Ռուսաստանից դժգոհություններ էին հնչում Հռոմի ստատուտին միանալու կապակցությամբ, Հայաստանի իշխանությունները պատճառաբանում էին, թե ցանկանում են միանալ Միջազգային քրեական դատարանին՝ Ադրբեջանի դեմ անհրաժեշտ հայցեր ներկայացնելու հնարավորություն ստանալու համար։ Այս տարիների ընթացքում Ադրբեջանի դեմ ոչ միայն հայցեր չեն ներկայացվել, այլև Հայաստանը մտադիր է հետ կանչել իր բոլոր գանգատները միջազգային այլ ատյաններից։ Իսկ Հռոմի ստատուտի հետ խնդիր ունի առաջին հերթին հենց Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը։

Արցախի պետական նախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը տարակուսանք է հայտնում, թե ինչու են հայաստանյան պաշտոնյաներն ընդունում Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին և ինչ հարցեր են քննարկում նրա հետ, եթե Հայաստանը չի ցանկանում դիմել այդ դատարանին Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղի ունեցած ադրբեջանական ոճրագործությունների հարցերով, ավելի ճիշտ՝ խանգարում են այլ երկրներին պետական դիմում ներկայացնել ՄՔԴ-ին այդ կապակցությամբ։ Ըստ էության, բարձրաստիճան պաշտոնյային Հայաստան հրավիրելու, նրա հետ նման հանդիպումներ կազմակերպելու և հաղորդագրություններ տարածելու իմաստը ընդամենը մեկն է՝ հայ-ռուսական օրեցօր վատթարացող հարաբերությունների ֆոնին կրկին հիշեցնել Հռոմի ստատուտի մասին և նյարդայնացնել պաշտոնական Մոսկվային։

Սոնա Գալստյան