Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասին

«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, դաշինքի խորհրդի անդամ Արամ Վարդևանյանն իր ելույթում անդրադարձավ սյունեցիների պայքարի ոգուն և այն կամքին, որով Սյունիքը տարիներ շարունակ կանգնած է եղել Հայաստանի անվտանգության ու պետականության պաշտպանության առաջնագծում։

Նա խոսեց նաև Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման մասին՝ նշելով, որ քաղաքական գործընթացներում անթույլատրելի են ընտրովի մոտեցումներն ու ճնշումները։ Վարդևանյանը կարևորեց նախընտրական շրջանում բոլոր թեկնածուների համար հավասար պայմանների ապահովումը՝ ընդգծելով, որ ուժեղ պետության հիմքում արդարությունն ու օրենքի գերակայությունն են։

Արամ Վարդևանյանը անդրադարձավ նաև Սամվել Կարապետյանի գործունեությանն ու վաստակին՝ նշելով, որ նրա անունը տարիներ շարունակ կապվել է բարեկեցության, աշխատատեղերի ստեղծման, լայնածավալ բարեգործության և ազգային արժեքների պահպանման հետ։

«Հետապնդումներ տեսել է նաև Գորիսը, բայց դա երբեք չի կոտրել մարդկանց կամքը և այսօր էլ ազդեցություն չի ունենալու ժողովրդի ընտրության վրա։ Մենք պետք է կառուցենք ուժեղ Հայաստան, որտեղ կլինի իրավունքի գերակայություն, արդարություն և արժանապատիվ կյանք յուրաքանչյուր քաղաքացու համար»,- նշեց նա։ Ելույթն անցավ բուռն արձագանքների ու աջակցող կոչերի մթնոլորտում։