Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ

Սյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն Ագարակում բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրը» պետք է երաշխավորներ ունենա։ «Մենք ասում ենք՝ երաշխիք տուր, ստորագրենք, որ վաղը այնպես չլինի՝ 15 հատ թուրք գալիս է այստեղ, ի՞նչ ենք անելու։ Եթե Ադրբեջանը մեր վրա ոչ մի նկրտում չունի, խի՞ չի ուզում, որ մենք երաշխավոր ունենանք։ Գիտեք՝ ինչո՞ւ, ինքը տեղ է թողնում հետոյի համար»,- ասել է նա։

Նարեկ Կարապետյանը նշել է, որ Սյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. «Իմացեք, որ յուրաքանչյուր փոփոխության դեպքում, եթե մեր երկրում լինի ճիշտ ղեկավարություն, Սյունիքի մարդիկ հաստատ լավ են ապրելու, որովհետև այն հնարավորությունները, այն հարստությունը և այն սահմանը, որ ունի Մեղրին ու Ագարակը, ինչպես նաև այդ բնությունը, չեն կարող թույլ տալ, որ մարդիկ վատ ապրեն։

Մեղրիի ամբողջ միրգը արտադրվում է այստեղ, և ընդհանրապես այդ կլիման բացառիկ է Հայաստանի համար։ Երեք միլիոնանոց Հայաստանը Մեղրիի նման գոտի չունի։ Գյուղացին պետք է կարողանա իմանալ, թե իր բերքը նվազագույն ինչ գնով է վաճառվելու։

Եթե մթերումը կազմակերպենք կայանների միջոցով, և ամեն շրջան ունենա իր կայանը, ապա ամբողջ շրջանից բերքը կհավաքվի, կկնքվեն մեծ պայմանագրեր, և հնարավորություն կլինի գները բարձրացնելու։

Դուք կարող եք վստահ լինել՝ ամբողջ Եվրասիական տնտեսական միություն շուկայի միակ սահմանը Իրանի հետ սա է, բայց Հայաստանը երբեք ամբողջությամբ չի օգտագործել այդ հնարավորությունը։ Հայաստանն ու Վրաստանը կարող են դառնալ տարանցիկ ուղի Պարսկաստանից դեպի Ռուսաստան։

Ամեն տարի նրանց շրջանառությունը գրեթե 1 միլիարդ դոլարով ավելանում է։ Մյուսը՝ գազ ենք բերելու նրանցից, էլեկտրաէներգիա ենք տալու, նավթ ենք բերելու։ Դուք չեք պատկերացնի, թե ինչպիսի շարժ է սկսվելու այս տարածքում»,- նշել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամը: