Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ

Փաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել Կարապետյան

Գեղարքունիքի մարզի բնակիչը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում մտահոգություն հայտնեց առ այն, որ գործող իշխանությունը «դպրոցաշինություն» ծրագրի անվան տակ փակում է գյուղական շատ համայնքների դպրոցները։ Ըստ բնակչի՝ սա նշանակում է, որ այդ գյուղացիները կամ սահմանամերձ շրջանի բնակիչները լքելու են գյուղերը՝ իրենց երեխաների ապագայի մասին մտածելով։ Սամվել Կարապետյանն ընդհատեց՝ ասելով․

«Այդ դպրոցները բաժին են հասնելու Ադրբեջանի երեխաներին։ Իրենք հատուկ ծրագիր են անում»։

  Կարապեյանի համոզմամբ՝ միայն մտահոգ քաղաքացիների շնորհիվ կարող են կանգնեցնել բոլոր գործընթացները։

«Սրանք քանդում են մեր ինքնությունը։ Ինքնությունը քանդելու համար ամենահեշտ ձևը՝ երեխաներից սկսելն է։ Երեխաները, եթե չկարդան, չսովորեն, որ մենք ունեցել ենք մեծ երկիր, շատ հերոսներ, մենք աշխարհի երեսին երևալու ենք որպես թույլ, վախերի մեջ ապրող երկիր։ Հանկարծ առավոտ շուտ Ալիևը փռշտա, մենք պարտավոր ենք բոլորս արձագանքենք դրան և սկսենք գոռալ, որ մենակ Փաշինյանը կարող է մեզ բերել խաղաղություն։ Ամբողջությամբ կորցրել ենք ազգային ինքնասիրությունը՝ բոլոր մակարդակներով»,- իր խոսքում նշեց Սամվել Կարապետյանը։

Անդրադառնալով կրթության ոլորտում առաջարկվող փոփոխություններին, Կարապետյանն ասաց, որ  նախատեսում են մանկավարժների, մշակույթի  բնագավառի աշխատողների աշխատավարձները 5 տարում 150 %-ով բարձրացնել։

«Ես մանկավարժի ընտանիքից եմ՝ հայրս, մայրս եղել են մանկավարժներ։ Ես տեսել եմ մանկավարժների բոլոր հնարավորությունները և հակառակը։ Պետությունը պետք է խրախուսի և աջակցի ամենակարևոր մասնագիտությունը։ Ծնողների հետ զուգահեռ այդ մասնագիտությունը դաստիարակում է մարդկանց, երեխաներին»,- հավելելց Կարապետյանը։

Նա ընդգծեց, որ  Վարդենիս համայնքն այս պահին ռեալ վտանգի տակ է, ունեին մեկ զարգացման օբյեկտ, որի կեսը, առանց որևէ կրակոցի,  նվիրեցին ադրբեջանցիներին։

«Սոթքի հանքի մասին է խոսքը։ Մարդիկ նույնիսկ չեն պայքարում այն բանի համար, որ սովետական ժամանակներից եղել է մեր երկրի զարգացման հենասյուներից մեկը։ Ինքը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել։ Մենք կամաց-կամաց ամեն ինչ և ամեն օր բացահայտելու ենք, որ մարդիկ հասկանան, որ մենակ հաց ուտելն ու ասֆալտով քայլելն ինքնանպատակ չէ։ Սա է մեր ազգային ինքնությունը, ազգի հարստությունը, մեր երկրի հասարակությունը»,- ավելացրեց Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։