Գլխացավերի 4 ամենավատ տեսակները և դրանք կանխելու տարբերակները
Գլխացավերի տարբեր տեսակներ գոյություն ունեն։ Ամենից տարածվածը էպիզոդիկ՝ դիպվածային, գլխացավերն են։ Բոլոր գլխացավերի մոտ 90 տոկոսը էպիզոդիկ գլխացավերն են կազմում, որոնք տևում են կես ժամից մինչև մի քանի ժամ։ Քրոնիկ գլխացավերը ավելի հաճախ են կրկնվում և բավական երկար են տևում։
Կան նաև գլխացավեր, որոնք չեն անցնում։ Սա գլխացավերի հազվագյուտ տեսակ է, որը կարող է տարիներով տևել, հայտնի է որպես նոր ամենօրյա մշտական գլխացավ և մասնագետները չեն կարողանում պարզել դրանց պատճառները։
1. Կլաստերային ցավեր
Այս խմբի գլխացավերը գլխացավերի ամենածանր տեսակներից են։ 1000 մարդուց մեկը տառապում է կլաստերային գլխացավերով, որոնք գլխի մի կողմի վրա են լինում և շատ ցավոտ են։ Ցավը հաճախ աչքի հատվածում է զգացվում։ Կլաստերային գլխացավերի բուժումը բազմակողմանի է, այն ներառում է ցավազրկողներ, քթի սփրեյեր և մաքուր թթվածնի ընդունում։
2. Միգրեն
Ինչպես և կլաստերային գլխացավերը, միգրենի ցավը նույնպես գլխի միայն մեկ կողմի վրա է լինում։ Այն լինում է հանգիստ կամ ու շատ ուժեղ և հաճախ բնութագրվում է զարկային ցավով։ Միգրենը սովորաբար մինչև 72 ժամ է տևում։ Միգրենը բուժվում է ցավազրկողներով, հակափսխումային դեղերով և անոթալայնիչներով։
Շարունակությունն՝ այստեղ:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից