Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Ժամանց

Կշեռքներ, մի վախեցեք դժվարություններից․ օգոստոսի 18-ի աստղագուշակը

Խոյ: Հակասական օր է: Ցավոք, ոչ դրական միտումների ազդեցությունը բավականին մեծ է, և դրանից մեծապես կտուժեն նրանք, ովքեր նախապես ծավալուն ծրագրեր էին կազմել կամ սպասում էին, որ կկարողանան կարևոր նպատակներ իրագործել: Հանդիպումները չեն արդարացնի սպասելիքները, հնարավոր են վեճեր հին ընկերոջ կամ սիրած անձնավորության հետ:

Մյուս կողմից էլ՝ չի կարելի ասել, որ օրը անհուսալիորեն վատն է: Շատ Խոյերի համար այն կնշանավորվի հետաքրքիր գաղափարների ծնունդով, որոնք սկիզբ կդնեն հետագա՝ դեպի լավը փոփոխությունների: Կարելի է փոխել բնակարանը կամ զբաղվել նրա բարեկարգմամբ, անշարժ գույքի գնման հետ կապված իրավաբանական հարցեր լուծել:

Ցուլ: Օրվա առաջին կեսը շատ արդյյունավետ կլինի: Դուք արագ կկարողանաք կարգավորել դժվարին ու խճճված գործերը: Այդ ժամանակահատվածում կկարողանաք հեշտությամբ առավելության հասնել հակառակորդների նկատմամբ և ձեռք կբերել նոր դաշնակիցներ: Ձեր հաջողությունները աննկատ չեն մնա, կլսեք մեծ թվով հաճոյախոսություններ ձեր հասցեին:

 

Երեկոյան կենսական ներուժը փոքր-ինչ կթուլանա, նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգզն, բայց դա չի խանգարի պահպանել կենսուրախությունն ու լավատեսությունը: Հնարավոր են նոր ծանոթություններ և ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Երկվորյակ: Բավականին բարդ օր է սպասում: Նույնիսկ նրանք, ովքեր ծրագրել էին զբաղվել միայն սովորական, հասարակ գործերով, կարող են հանդիպել դժվարությունների կամ թույլ տալ մանր, սակայն ցավալի վրիպումներ: Վեճերը հաճախակի կլինեն, որոնց համար առիթ կդառնան ձեր, թեև ծիծաղելի, բայց ինչ-որ տեղ կպչուն և վիրավորական դիտողությունները:

 
 

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ:, Նշանի շատ ներկայացուցիչներ կհետաձգեն այն գնումները, որոնց մասին վաղուց են երազել: Գործընկերների և բիզնես աշխարհի մարդկանց հետ հանդիպումները ցանկալի չեն: Հնարավոր են տարաձայնություններ, որոնք երկար ժամանակով կփչացնեն հարաբերությունները:

Խեցգետին: Օրը ամենից շատ հարմար է հանգստի համար՝ տանը կամ այն վայրերում, որոնք ծանոթ են փեզ և հարմարավետ: Մտերիմների հետ շատ հեշտ լեզու կգտնեք, նրանց հետ հաճույքով կզբաղվեք նույնիսկ ձեզ համար ոչ հետաքրքիր գործերով: Այսօր ձեռնպահ մնացեք նոր ծանոթություններ հաստատելուց: Ձեզ դժվար թե հաջողվի ճիշտ պատկերացում կազմել անծանոթ մարդու մասին: Ռիսկ կա, որ կդառնաք սեփական երևակայությունների զոհը:

 

Հնարավոր են մանր կորուստներ. Հատկապես պետք է ուշադիր լինել բանալիների հարցում: Կորած իրերը, այնուամենայնիվ, արագ կգտնվեն, եթե չսկսեք նյարդայնանալ: Կարելի է գնումներ կատարել: Առաջին հերթին ձեռք բերեք այնպիսի իրեր, որոնք կապ ունեն ձեր նախասիրությունների հետ:

Առյուծ: Կարիք չկա խուճապի մատնվելու՝ օրը թեև սովորական չէ, բայց և չի խոստանում անհուսալի լինել: Ամեն ինչ չէ, որ անմիջապես հաջողվում է, բայց դա պատճառ չէ՝ սկսածը մի կողմ նետելու: Համառությունը և նպատակասլացությունը կօգնեն մինչև վերջ հասցնել ամենաանհույս թվացող գործերը: Ընդ որում՝ մտերիմներն ու բարեկամները հաճույքով ձեռք կմեկնեն այսօր, եթե դիմեք նրանց օգնությանը:

 

  

Շրջագայությունների, այդ թվում և կարճաժամկետ, ավելի լավ է մեկնեք օրվա երկրորդ կեսին, քանի որ առավոտյան կարող են դժվարություններ ծագել, ընդհուպ վեճեր՝ուղևորության մյուս մասնակիցների հետ: Սուր գործիքներով աշխատելիս պահպանեք մատները: Փոքր բայց տհաճ վերքեր ստանալու հավանականությունը մեծ է:

Կույս: Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, և, նույնիսկ, եթե դժվարություններ էլ ծագեն, դրանք ձեզ համար կլինեն հեշտ հաղթահարելի: Այսօր լի եք ձեր ուժերի վրա վստահությամբ և լավատեսությամբ, ինչը փոխանցվում է նաև շրջապատի մարդկանց: Պատահական չէ, որ նրանք ցանկանում են հնարավորինս մոտ գտնվել ձեզ և վարակվել այդ հաճելի ՙվիրուսով՚: Օրը նպաստավոր է ինչպես ընկերական, այնպես էլ ռոմանտիկ հարաբերությունների զարգացման համար: Թե հատկապես ինչ ուղղությամբ դրանք կզարգանան, կախված է ձեր ցանկությունից:

 

Օրվա երկրորդ կեսին դուք ավելի շատ երազկոտ կդառնաք, գործերը կմղվեն հետին պլան: Օրվա այդ ժամանակահատվածում շատ Կույսեր որևէ հնար կգտնեն սիրելի անձնավորությանը հաճելի անակնկալ մատուցելու:

Շարունակությունը՝ այստեղ