ՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել. նահանգապետ
ՌԴ Ռյազան քաղաքի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման զոհ է դարձել երեք մարդ: Այս մասին հայտնել է նահանգապետ Պավել Մալկովը իր տելեգրամյան էջում:
«Ցավոք, երեք մարդ զոհվել է, տասներկուսը՝ տուժել, այդ թվում՝ երեխաներ։ Բոլոր տուժածներին օպերատիվ կերպով ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։ Իրականացվում է վնասված կոնստրուկցիաների ապամոնտաժում։ Կազմակերպվել է բնակիչների տարհանում։ Նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն, բացվել են ժամանակավոր տեղավորման կետեր»,- գրել է նա։
Առողջապահության նախարարությունը հստակեցրել է, որ յոթ տուժած հոսպիտալացվել է, այդ թվում՝ չորս երեխա, երկու մեծահասակի վիճակը ծանր է։
Մալկովը հավելել է, որ երկու բազմահարկ շենք վնասվել է։ Անօդաչուների բեկորներ են ընկել նաև արդյունաբերական ձեռնարկություններից մեկի տարածքում։ Այժմ ընթանում է հետևանքների վերացումը, տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Քաղաքի Օկտյաբրսկի շրջանի դպրոցներում և մանկապարտեզներում դասերը չեղարկվել են։
Ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների՝ ռուսական զորքերը օդային, ծովային և ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենքով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցնում բացառապես ռազմական օբյեկտներին և ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի