Տեղումները հեղեղել են Սոչի քաղաքը
Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը տեղացած հորդառատ անձրեւը չի պատճառել առանձնակի դժվարություններ հանգստավայրի կենսագործունեությանը, հաղորդում է «Սոչի 24» հեռուստաալիքը:
Սոչիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում հայտնել են, որ արտակարգ ծառայությունները չեն ստացել ջրհեղեղի մասին ահազանգեր, սակայն հատուկ խմբերը շարունակում են առանց դադարի աշխատել պոտենցիալ վտանգավոր տեղանքներում:
Նախորդ գիշերվա ընթացքում Սոչիում տեղացել են մինչեւ 70 մմ տեղումներ. հանգստավայրի տարածքում դեռեւս փոթորկի մասին նախազգուշացում է վատ եղանակային պայմանների հետ կապված: Գետերում ջրի մակարդակի կտրուկ բարձրացման հավանականությունը շարունակում է պահպանվել:
Փրկարարները խնդրում են զերծ մնալ ջրային եւ լեռնային տարածքներում հանգստանալուց եւ ձեռնարկել անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները:
Սոչիում փոթորկի մասին նախազգուշացումը հայտարարվել է օգոստոսի 16-19-ն ընկած ժամանակահատվածի կտրվածքով: Օդերեւութաբանները նախազգուշացրել են քամու ուժգնացման, հորդառատ անձրեւների, ամպրոպի եւ ծովում պտտահողմի ձեւավորման բարձր հավանականության մասին: Ըստ կանխատեսումների՝ տարերքը հիմնականում վտանգավոր կլինի Լազարեւսկի շրջանում:
Քաղաքի արտակարգ ծառայություններն աշխատում են վթարային ռեժիմում: Իշխանությունները կոչ են արել բնակիչներին դուրս չգալ տներից եւ պատրաստ լինել տարհանման համար:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ