Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ

IDBank-ը՝ «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկեր

IDBank-ը «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկերն էր, որ մեկ հարկի տակ էր միավորել ամենատարբեր ոլորտներում հաջողություն գրանցած առաջնորդ կանանց։

IDBank-ի սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից է աշխատավայրում հավասար պայմանների ստեղծումն ու անկախ սեռից՝ բոլոր աշխատակիցներին հավասար հնարավորություններ առաջարկելը։

IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման տնօրեն Սոնա Մանուչարյանի խոսքով՝ Բանկը մշտապես կանգնած է նման միջոցառումների կողքին․ «Այսօր արդեն անհերքելի փաստ է, որ կանանց դերը ցանկացած բիզնեսում կարևոր է և միևնույն ժամանակ կարևոր է, որ բիզնեսում կանանց և տղամարդկանց համար լինեն հավասար պայմաններ։ Ուրախությամբ կարող եմ ասել, որ IDBank-ի միջին օղակի ղեկավարներից սկսած շուրջ 53%-ը կանայք են։ Նրանցից  յուրաքանչյուրը կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք առանցքային են բիզնեսի հաջողության համար», - նշեց Սոնա Մանուչարյանը։

Այս ֆորումը ստեղծվել է կին առաջնորդների համայնքը Հայաստանում միավորելու և ամրացնելու համար, բայց առաջնորդությունը ոչ միայն պաշտոնի, այլև պատասխանատվության մասին է, պատասխանատվություն՝ աջակցելու թիմերին և ստեղծելու զարգացման նոր հեռանկարներ։

«Մենք այսօր  ունենք մոտ երկու հարյուր կին առաջնորդներ, ովքեր այստեղ են և  ներգրավվել են մեր կազմակերպչական փուլին։ Երբ առաջացավ նման ֆորմատի կրթական ֆորում կազմակերպելու միտքը, շատ ոգևորվեցինք և ակտիվ անցանք գործի, որովհետև տեսնում ենք, որ մեր հասարակությունում կանայք ունեն առաջնորդներ լինելու պոտենցիալը։ Ինչպես նաև եթե չլիներ IDBank-ը, այս ֆորումը իրականություն չէր դառնա», - ասաց «Women in Leadership Forum & Awards 2026»-ի համահիմնադիր Մանե Բարեղամյանը։

Ֆորումի պանելային քննարկումների ընթացքում Սոնա Մանուչարյանը կիսվեց մարդկային կապիտալի կառավարման կարևոր հմտություններով և IDBank-ի հաջողության օրինակներով։ Իրենց տաղանդով ու աշխատասիրությամբ՝ կանայք այսօր մեծ ու հզոր թիմերի ղեկավարներ են, ստեղծում են և խթանում նորարարությունը՝ աշխատավայրում ապահովելով ամենակարևորը՝ արդարության և հավասարության միջավայրը։

Փորձի փոխանակումից և պանելային քննարկումներից հետո՝ «Women in Leadership Forum & Awards 2026»- ի կազմակերպիչները մրցանակներ են հանձնում ամենատարբեր անվանակարգերում հաղթած կանանց։ IDBank-ը հաղթողներին նվիրեց իր Travel Card-ը՝ մեկ տարվա անվճար սպասարկման հնարավորությամբ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ