Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

«Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ

«Յունիսպորտ» ակումբը շարունակում է գրանցել հաջողություններ հայկական ֆուտզալում՝ վստահ մրցելույթներով հանդես գալով ինչպես Հայաստանի Գավաթի, այնպես էլ Բարձրագույն խմբի առաջնություններում։ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում «Յունիսպորտը» 3։1 հաշվով հաղթեց «Սիեվնին»՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր։ Դուբլի հեղինակ դարձավ Սարգիս Մարգարյանը, մեկ գոլ էլ խփեց Էդվարդ Մկրտչյանը։ Այսպիսով, «Յունիսպորտը» և «ՊրոԴեվը» կվիճարկեն Հայաստանի Գավաթը: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 20-ին: 
 
Մայիսի 17-ին կայացած ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումներում առաջնության առաջատար «Յունիսպորտը» 12։3 հաշվով գերազանցեց «Լոգիկոնին», գրանցեց 20-րդ անընդմեջ հաղթանակը ու դուրս եկավ եզրափակիչ։ 
 
Յունիսպորտ» ակումբի գլխավոր հովանավորը Յունիբանկն է։ Պրոֆեսիոնալ սպորտը մշտապես Յունիբանկի ուշադրության կենտրոնում է և հանդիսանում է բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկը։ Յունիբանկը հետևողականորեն աջակցում է հայկական սպորտի զարգացմանը՝ նպաստելով մարզիկների առաջընթացին, երիտասարդ սերնդի ակտիվ կենսակերպին և առողջ ապրելակերպի տարածմանը: