Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Հասարակություն

Հայաստանի ապագան սկսվում է ընտրություններին քո մասնակցությունից

Հայաստանում յուրաքանչյուր ընտրությունից առաջ հնչում է նույն միտքը՝ «ամեն ինչ արդեն որոշված է»։ Սակայն փորձն ու վիճակագրությունը ցույց են տալիս, որ նույնիսկ մեկ ձայնը կարող է վճռորոշ լինել։ Աշխարհի տարբեր երկրներում ընտրությունների արդյունքները բազմիցս որոշվել են ընդամենը մի քանի ձայնով։

Փորձագետների գնահատմամբ՝ որքան բարձր է ընտրողների մասնակցությունը, այնքան փոքր է վարչական ռեսուրսի ազդեցությունը։ Մեծ մասնակցության պայմաններում նաև ավելի դժվար է դառնում ընտրակեղծիքների իրականացումը, քանի որ գործընթացը գտնվում է ավելի մեծ հանրային վերահսկողության ներքո։

Քաղաքագետների խոսքով՝ ընտրությունների նկատմամբ անվստահության ու «ոչինչ չի փոխվի» տրամադրությունների տարածումը հաճախ հանգեցնում է ապատիայի։ Արդյունքում ընտրություններին մասնակցում են ավելի քիչ մարդիկ, իսկ կազմակերպված փոքր խմբերի ազդեցությունը մեծանում է։

Միջազգային փորձն էլ ցույց է տալիս՝ մասնակցության անկումը վտանգում է ժողովրդավարության նկատմամբ վստահությունը և կասկածի տակ դնում իշխանության լեգիտիմությունը։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների համար մասնակցության նվազագույն շեմ սահմանված չէ, հետևաբար ընտրություններին չմասնակցելը բողոքի ձև չէ, այլ որոշման իրավունքը ուրիշներին փոխանցելու քայլ։

ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Euromeda24-ի հետ զրույցում հայտարարել է՝ Նիկոլ Փաշինյանն ունի հետևորդների ինչ-որ մի թվաքանակ և ունի ահռելի վարչական ռեսուրս, որոնք ինքը օգտագործելու է ամբողջովին։ Ըստ պատգամավորի՝ եթե ընտրություններին շատ մարդ մասնակցի, դիցուք 1․5 միլիոն մարդ, ապա վարչական ռեսուրսը կազմելու է ընդամենը մեկ երրորդը, և Փաշինյանը հնարավորություն չի ունենա վերարտադրվելու, իսկ եթե ընտրություններին մասնակցի, դիցուք, 1 միլիոն մարդ, ապա նա կարող է ընտրություններում հաղթի։ Ուստ, ըստ պատգամավորի, ի ընտրություններին չմասնակցելը ուղղակի պարզ նշանակում է Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել․

«Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ հասկանում է, և իր այս այլանդակ պահվածքը, էս խուլիգանական արտահայտությունները, էս սպառնալիքները մի նպատակ ունեն՝ մարդկանց զզվացնել ընտրությունների գաղափարից, որ մարդիկ ասեն՝ էս խուժանությանը մենք չենք մասնակցում, և չգնան ընտրատեղամասեր։ Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ հունիսի 7-ին գնալ ընտրատեղամասեր և մերժել Հայաստանի բարոյական դեգրադացիան, Հայաստանի ներքին պառակտումը, մերժել Հայաստանի ադրբեջանականացումը և Ադրբեջանի գերին դառնալու Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը և մերժել Նիկոլ Փաշինյանին։

Լավագույն թեկնածուն, իհարկե, «Հայաստան» դաշինքն է դրա համար։ Քվեարկելով մեզ՝ վստահ եղեք, որ Նիկոլ Փաշինյանը որևէ շանս չի ունենա վերարտադրվել»,-ասում է Արթուր Խաչատրյանը։ ԲՀԿ կուսակցության պատգամավորական թեկնածու Արման Աբովյանն էլ շեշտում է՝ որքան շատ մարդ մասնակցի, այնքան իշխանության վերարտադրվելու հնարավորությունը կնվազի․ «Ընտրություններին մասնակցությունը պարտադիր է, որովհետև իշխանության միակ հույսը՝ իրականացնելու Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը, որը, ճիշտ է, իրենք աշխատում են այս պահին չհնչեցնել, բայց, այնուամենայնիվ, մարդկանց սակավ մասնակցությունն է ընտրություններին։ Այսինքն՝ իրենց ձեռնտու է, որ ինչքան հնարավոր է քիչ մարդիկ մասնակցեն, որովհետև իրենք իրենց ընտրազանգվածը ունեն, բայց դա աճի միտում չունի, ֆիքսված, շատ կարճ թիվ է։ Պայմանական՝ եթե մասնակցում է մեկ միլիոն հոգի, իրենք 50 տոկոս են, եթե մասնակցում է մեկուկես միլիոն հոգի, իրենք, հետևաբար, 25-30 տոկոս են։ Հասկանո՞ւմ եք։

Եվ այստեղ մարդիկ պետք է ուղղակի հասկանան հետևյալը՝ ում ուզում եք, գնացեք քվեարկեք, դուք որոշեք, ժողովուրդ, բայց դրա հետ մեկտեղ իմացեք մի բան, որ հենց անմիջապես ձեր քվեից ամեն ինչ կախված է։ Իշխանությունն անում է ամեն ինչ, որ ձեր քվեն անցնի իրենց, այսինքն՝ դուք չգնաք քվեարկության։ Չգնալու դեպքում, անուղղակի, ըստ էության, ստացվում է, որ դուք սատարում եք իշխանությանը, հասկանո՞ւմ եք։

Այս պարագայում ֆեյքեր են տարածում, չգիտեմ ինչեր են տարածում։ Օրինակ՝ ամենապոպուլյար ֆեյքը, թե ամեն ինչ որոշված է։ Թող գլուխները պատով տան էդ ասողները, ոչ մի բան էլ որոշված չի։ Որոշողը հենց այն մարդն է, ով հենց հիմա լսում է մեզ»։