Փաշինյանը բաժանում է հասարակությունը յուրայինների և իր հետ համաձայն չեղողների. Էլինար Վարդանյան
Փաշինյանը բաժանում է հասարակությունը յուրայինների և իր հետ համաձայն չեղողների: Այս մասին ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հրատապ ասուլիսի ժամանակ ասել է ԲՀԿ պատգամավորության թեկնածու Էլինար Վարդանյանը:
«Դուք տեսնո՞ւմ եք, թե ինչպես է իշխող ուժի ղեկավարը քաղաքացու ձեռքից քաշելով պարտադրում նրան, որպեսզի լսի իր վիրավորանքները, իսկ տեսնո՞ւմ եք, երբ ինքը համաձայն չի լինում քաղաքացու հետ, հրահանգում է՝ հեռացնել: Փաշինյանը չի ուզում լսել սեփական երկրի, սեփական քաղաքացիների դժգոհությունը և անձնական ողբերգությունը, որը ապրում են այդ մարդիկ հենց իր և իր իշխանության պատճառով: Միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դուք տեսնո՞ւմ եք, որ Փաշինյանը բաժանում է հասարակությունը, յուրայինների և իր հետ համաձայն չեղողների:
Էստեղ, իհարկե, ես ունեմ առաջարկ ուղղված Փաշինյանին, էդ Ձեր համակիրներին լցրեք էդ Ձեր ուրախ ավտոբուսները, մի տեղ ընտրեք, «մասովկայի» համար տարեք իրենց կանգնեցեք և իրականացրեք Ձեր հիստերիաները և քարոզարշավը, եթե մեր հասարակության մեջ կրկին պետք է փորձեք բաժանարար գծեր անցկացնել»:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից