Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել «ծնողական ժամից»
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է ներդնել «ծնողական ժամ» հասկացությունը։ Նախագիծը ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը։
Նրա խոսքով՝ նախագիծը մշակվել է աշխատանքային հարաբերություններում երեխա ունեցող աշխատողների սոցիալական պաշտպանության նոր կարգավորումներ ներդնելու նպատակով։
«Նախագծով առաջարկվում է սահմանել ծնողական ժամ հասկացությունը։ Մասնավորապես նախատեսվում է սահմանել, որ խնամքին մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը, այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, իրավունք կունենան օգտվելու ծնողական ժամից»,-նշել է Սմբատյանը։
Նախագծով նախատեսվում է, որ մինչև 2 երեխա ունեցող ծնողին ծնողական ժամը կտրամադրվի օրական առավելագույնը 30 րոպե տևողությամբ՝ աշխատավարձի պահպանմամբ։ 3 և ավելի երեխա ունեցող ծնողները կկարողանան աշխատանքից բացակայել օրական առավելագույնը 1 ժամով։ Միաժամանակ, մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել օրական առավելագույնը 1 ժամ տևողությամբ ծնողական ժամից՝ անկախ երեխաների թվից։
Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող կարգավորումները միտված են աշխատողների սոցիալական պաշտպանության բարձրացմանը, ինչպես նաև աշխատանքի և ընտանեկան կյանքի համատեղման հնարավորությունների ընդլայնմանը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից