Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ

Սովորիր խաղալով․ ֆինանսական գրագիտության խաղերի շարք Idram-ի, IDBank-ի և «Նովոստի-Արմենիա»-ի հետ

Այսուհետ Newsarmenia.am կայքի նոր՝ «Խաղեր» բաժնի շրջանակում երեխաների համար հատուկ ամսական մեկ քուիզ կհրապարակվի։ Ամեն ամիս երեխաներին հասանելի կլինի նոր խաղ, որը հնարավորություն է խաղալու և սովորելու՝ սկսած գրպանի փողի կառավարման սկզբունքներից մինչև խնայողությունների, բանկային պրոդուկտների և ֆինանսների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ավելի բարդ թեմաներ։

8 ամիս, 8 քուիզ, որոնցով մասնակիցները կկարողանան ձևավորել գիտելիքների մի ամբողջություն ֆինանսական աշխարհի մասին։ Նախագիծն իրականացվում է «Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» արշավի շրջանակում։  

Մարաթոնի ուղեկիցը Idram Junior-ն է՝ զվարճալի, հետաքրքրասեր և ընկերասեր հերոս, որը կօգնի մասնակիցներին կողմնորոշվել ֆինանսների աշխարհում, աջակցություն կցուցաբերի յուրաքանչյուր փուլում և ուսուցումը կդարձնի ավելի հասկանալի ու գրավիչ։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ընկերությունները շարունակում են փնտրել տարբեր եղանակներ երեխաների համար ֆինանսական կրթությունն ավելի գրավիչ դարձնելու նպատակով․ «Idram Junior հավելվածում օրինակ ստեղծել ենք Junius խաղը, որը նույնպես երեխաներին հնարավորություն է տալիս խաղալ ու միաժամանակ գիտելիքներ կուտակել։ Սա մեր սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկն է»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Ֆինանսական կրթվածությունն այնպիսի հմտություն է, որը հատկապես կարևոր է ձևավորել վաղ տարիքից։ Մենք ցանկանում էինք փողի մասին պատմել ոչ թե պարզապես դասախոսությունների ձևաչափով, այլ խաղի, սյուժեի և ինտերակտիվ առաջադրանքների միջոցով։ IDBank-ի հետ համատեղ նախագիծը թույլ է տալիս բարդ թեմաները վերածել հասկանալի և հրապուրիչ  ճանապարհորդության, որին երեխաները կկարողանան մասնակցել ամեն ամիս», - նշել է «Նովոստի-Արմենիա» գործակալության տնօրեն Գալինա Դավիթյանը։

Առաջին՝ «Գրպանի փողերի կախարդանքը» խաղը հասանելի է Newsarmenia.am կայքի «Խաղեր» բաժնում՝ հետևյալ հղումով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ