Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ

30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» (Teach For Armenia) կրթական հիմնադրամը հայտարարում է «Ուսուցիչների առաջնորդության ակադեմիա 2026» ծրագրի մեկնարկի մասին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված 30 կրեդիտ տրամադրող վերապատրաստման ծրագրով։

Ծրագիրը նախատեսված է՝ 

  • այն անձանց համար, ովքեր ունեն մասնագիտական կրթություն, սակայն չունեն մանկավարժի որակավորում և ցանկանում են մուտք գործել կրթության ոլորտ, 
  • գործող ուսուցիչների և կրթության ոլորտի ներկայացուցիչների համար, ովքեր ձգտում են զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները՝ տիրապետելով ժամանակակից մանկավարժական մեթոդներին, առաջնորդական հմտություններին և ուսումնառության գործընթացում ԱԲ գործիքների արդյունավետ կիրառմանը։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ կրթական առաջին կազմակերպությունն է, որ դեռևս 2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվեց իրականացնելու մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ մատուցող կրթական ծրագիր (Հրաման N 1039-Ա/2)։ Ծրագրին պատշաճ մասնակցություն ցուցաբերած մասնակիցներն ավարտին ստանում են պետականորեն ճանաչված 30 կրեդիտի հավաստագիր, որը նրանց հնարավորություն է տալիս մասնակցելու հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցչի թափուր հաստիքների մրցույթներին։

Մինչ այժմ ծրագիրը հասանելի էր միայն Հիմնադրամի երկամյա առաջնորդության ծրագրի մասնակիցներին, բայց բացահայտելով դրա արդիականությունը ու պահանջարկը, 2026 թվականից այն առաջին անգամ հասանելի է նաև արտաքին դիմորդների համար։

8-շաբաթյա այս ինտենսիվ ծրագիրն, առցանց և առկա մատուցմամբ, համատեղում է ժամանակակից մանկավարժությունը, առաջնորդության զարգացումը, դասավանդման գործնական փորձառությունը, թվային կրթական հարթակների և արհեստական բանականության գործիքների կիրառությունը։

Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան՝

  • ուսումնասիրելու ժամանակակից դասավանդման մեթոդներ,
  • զարգացնելու դասարանային մշակույթի ձևավորման և սոցիալ-հուզական ուսումնառության իրականացման հմտություններ,
  • ձեռք բերելու իրական դասավանդման փորձառություն,
  • աշխատելու կրթության ոլորտի փորձառու մասնագետների, քոուչերի և մենթորների հետ,
  • կիրառելու ԱԲ գործիքներ դասի պլանավորման, գնահատման և ուսումնառության կազմակերպման գործընթացում։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է 2-շաբաթյա դասավանդման պրակտիկան Դիլիջանում՝ գործընկեր դպրոցներից մեկում աշակերտական առաջնորդության ճամբարի շրջանակում։

«Ուսուցիչների առաջնորդության ակադեմիա 2026»-ը նրանց համար է, ովքեր ցանկանում զարգացնել իրենց մասնագիտական ու առաջնորդական կարողունակությունները՝ համադրելով տեսական ուսումնառությունն ու գործնական փորձառությունը։

Ծրագրի ամփոփ նկարագիրը․

  • Տևողությունը՝ 2026 թ. հունիսի 22 – օգոստոսի 15
  • Ձևաչափը՝ հիբրիդային (առցանց + առկա փուլ Դիլիջանում)
  • Գործնական բաղադրիչ՝ իրական դասավանդման փորձ:

Ավարտին՝ պետականորեն ճանաչված 30 կրեդիտի հավաստագիր:

Հավելյալ հնարավորություն՝ մասնագիտական համայնքին անդամակցություն և միջազգային կապեր Teach For All ցանցի շրջանակում:

2022–2025 թվականներին ծրագիրը հաջողությամբ ավարտել է ավելի քան 150 մասնագետ, որոնք այսօր ներգրավված են կրթության տարբեր հաստատություններում։ 

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը և դիմելու ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://30.tfa.am/: Հայտադիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս.թ. hունիսի 12 https://www.tfaforms.com/5222252 հղմամբ: