Թունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական
Ֆրանսիացի մասնագետ Էրվե Ռենարը, ով նախկինում գլխավորում էր Սաուդյան Արաբիայի ազգային թիմը, նշանակվել է Թունիսի հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին պաշտոնապես հայտարարել է Թունիսի ֆուտբոլի ֆեդերացիան:
ԱԱ-2026-ի խմբային փուլի առաջին խաղում Թունիսի ընտրանին 1:5 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել Շվեդիայի հավաքականից, ինչից հետո թիմի նախկին գլխավոր մարզիչ Սաբրի Լյամուշին հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից։
«Թունիսի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է Էրվե Ռենարին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մասին՝ մինչև 2026 թվականի աշխարհի առաջնության ավարտը։ Նա իր պարտականությունների կատարմանը կանցնի արդեն այսօր։ Համաձայնագիրը նաև նախատեսում է բանակցությունների սկիզբ աշխարհի առաջնությունում ելույթներն ավարտելուց հետո՝ հստակ մարզական նպատակների վրա հիմնված երկարաժամկետ համագործակցության շուրջ»,- նշված է ֆեդերացիայի մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Թունիսի հավաքականն ԱԱ-2026-ի շրջանակներում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 21-ին՝ ուժերը չափելով Ճապոնիայի ազգային թիմի հետ։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան