Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ո՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանԻնդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Հուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր ԿամենդատյանՎաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ Փաշինյանին44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT ԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան

Ուժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետ

Հայաստանի թենիսի ազգային հավաքականը սկսում է իր ելույթները Բիլի Ջին Քինգի գավաթում, որը կանանց թենիսի ամենահեղինակավոր միջազգային թիմային մրցաշարերից մեկն է։
 
Այս տարի Հայաստանի հավաքականը մրցաշարին մոտենում է հատուկ ոգով և մեծ հույսերով։ Թիմի կազմում է Էլինա Հովհաննիսյանը, ով ընդամենը մի քանի օր առաջ ցնցող հաղթանակ տարավ Զագրեբում կայացած ITF W100 խոշոր մրցաշարում։ Այս կարևոր նվաճումը ոչ միայն անձնական հաջողություն էր մարզիկի համար, այլև մեծ խթան՝ հայկական ողջ թիմի համար:
Թիմը ներկայացնում են նաև Անի Ամիրաղյանը և Ալինա Սողոմոնյանը՝ թենիսիստուհիներ, որոնք անցյալ տարի արժանապատվորեն և վստահորեն պաշտպանեցին մեր երկրի գույները։ Այն ժամանակ Հայաստանի հավաքականը հասավ եզրափակիչ փուլ և միայն եզրափակիչ փուլում պարտվեց Ֆինլանդիային։ Այս արդյունքը ցույց տվեց մեր թիմի հսկայական ներուժը և ուժեղ մրցակիցների դեմ մինչև վերջ մրցելու ունակությունը։
 
Ազգային հավաքականի կազմում է նաև երիտասարդ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը, ով ընդամենը 15 տարեկան է, բայց արդեն մեծ առաջընթաց է գրանցում և համարվում է հայկական թենիսի նոր սերնդի խոստումնալից ներկայացուցիչներից մեկը։
 
Հայաստանի թենիսի ազգային հավաքականը ցույց է տալիս, որ կանանց թենիսն ունի ոչ միայն վստահելի ներկա, այլև պայծառ ապագա։ Մեր տաղանդավոր թենիսիստուհիները այսօր արժանապատվորեն ներկայացնում են Հայաստանը՝ դաշտ դուրս գալով վստահ և հաղթանակի ակնկալիքով ։ Այս երիտասարդ և հավակնոտ թիմը կարելի է անվանել աշխարհի լավագույն և ամենախոստումնալից երիտասարդ թենիսի թիմերից մեկը։
 
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Մովսիսյանը մեծ ներդրում է ունեցել այս առաջընթացում. նրա ջանքերի շնորհիվ թիմը առաջ է շարժվում՝ դառնալով ավելի ուժեղ և վստահ միջազգային ասպարեզում։
 
Վաղը հայ թենիսիստուհիները կանցկացնեն իրենց առաջին խաղը Ադրբեջանի հավաքականի դեմ։ Այս խաղը կարևոր և վճռորոշ մեկնարկ կլինի մեր թիմի համար տարվա գլխավոր թիմային մրցաշարում։
 
Այսօր Հայաստանի հավաքականն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է լավ հանդես գալու համար՝ ուժեղ կազմ, փորձ, երիտասարդական էներգիա, հաղթական տրամադրություն և թիմային ոգի։ Մեր թենիսիստուհիներն արդեն ապացուցել են իրենց բարձր մակարդակով մրցելու ունակությունը, և այժմ նրանք նոր հնարավորություն ունեն՝ իրենց ուրույն հետքը թողնելու միջազգային ասպարեզում։
 
Մաղթում ենք Հայաստանի հավաքականին վստահ խաղ, ամուր կամք,  հաջողություններ մարզաձևում և ամենակարևորը՝ հաղթանակ Բիլլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։