Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին
Տնտեսություն

Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով

Հունիսի 10-17-ը ցորենի համաշխարհային գները շարունակել են նվազել։ Պատճառը նոր բերքի շուկա մտնելն է, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Իրանի միջև սպասվող համաձայնությունը, որով նախատեսվում է ամբողջությամբ բացել Հորմուզի նեղուցը։

«Ռուսագրոտրանս» վերլուծական կենտրոնից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ շուկան հիմնականում անկում է ապրում հենց այս երկու գործոնի՝ նոր բերքի առատության և նեղուցի բացման սպասումների պատճառով։

Մասնավորապես, փորձագետները գների նվազում են արձանագրում Ռուսաստանից արտահանվող նոր բերքի համար։ Փոխարենը բացառություն են կազմել Ֆրանսիան ու Գերմանիան, որտեղ մեկ շաբաթում ցորենի տոննան թանկացել է համապատասխանաբար 5 և 1 դոլարով։ Այստեղ պատճառը եղանակն է. սպասվող տապը կարող է փչացնել ցանքատարածությունները։

Ինչ վերաբերում է ֆյուչերսային գներին, ապա այստեղ տատանումները տարբեր ուղղություններով են եղել։

Վերլուծական կենտրոնից հիշեցրել են նաև, որ ԱՄՆ գյուղդեպարտամենտը (USDA) անցած շաբաթ վերանայել է Ռուսաստանում 2026/27 մրցաշրջանի (հուլիս-հունիս) ցորենի բերքի կանխատեսումը՝ այն միանգամից 2 միլիոն տոննայով ավելացնելով և հասցնելով 88 միլիոն տոննայի (առանց Ղրիմի)։ Արտահանման կանխատեսումը մնացել է անփոփոխ՝ 47 միլիոն տոննա։

Բացի այդ, նվազեցվել են դեպի Թուրքիա (6 միլիոնից հասնելով 5,5 միլիոն տոննայի), Սիրիա, Նիգերիա (սպառման կրճատման պատճառով) և Մարոկկո (2026-ի հունիս և հուլիս ամիսներին գործող մաքսատուրքերի պատճառով) ցորենի ներկրման ծավալները։ Փոխարենը՝ սպառման աճի հաշվին 1 միլիոն տոննայով ավելացել է Եգիպտոսի ներկրման կանխատեսումը՝ կազմելով 13,5 միլիոն տոննա։

Գների վրա ազդում է նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում բարելավվել է աշնանացան ու գարնանացան ցորենի, եգիպտացորենի և սոյայի ցանքատարածությունների վիճակը։ Կենտրոնի փոխանցմամբ՝ աշնանացան ցորենի բերքահավաքն այնտեղ ընթանում է նախատեսվածից զգալիորեն արագ։